«Նախարարը գնաճ է խոստանում»
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, եթե խոսում են գնաճից, ապա դրանից չպետք է խոսեն միայն Հայաստանի համատեքստում, քանի որ այն գլոբալ երևույթ է։
«Այս գնաճը շարունակվելու է 2023 թվականից հետո։ Մեր նախարարությունն ուղիղ գործիքակազմ չունի և երբեք չի էլ ունեցել գնաճը զսպելու համար։ Այսինքն՝ մենք կարող ենք առաջարկել բարձրացնել թոշակներ, նպաստներ, որպեսզի մարդիկ կարողանան մոտենալ սպառողական զամբյուղին, իրենց խնդիրները կարողանան լուծել։ Սակայն սա ոչ թե գնաճի տրամաբանությամբ մենք պետք է վազենք, որ հասնենք դրա հետևից, այլ մեր ֆինանսատնտեսական ցուցանիշները մեզ պետք է թույլ տան, որպեսզի կարողանանք դրանց անդրադառնալ։ Այս հարցի հասցեատերն ավելի շատ Կենտրոնական բանկն է, ոչ թե ես»,- ասաց նախարարը։