2023թ․ ընդառաջ՝ ինչ է խոստանում ՔՊ-ն
Հայաստանում հաջորդ տարի նախատեսված է կենսաթոշակների, նպաստների և նվազագույն աշխատավարձի բարձրացում: Այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում:
«Մենք 2023 թվականին նախատեսում ենք բարձրացնել կենսաթոշակներն ու նպաստները: Նախատեսված է կենսաթոշակի մինչև 6 հազար դրամ բարձրացում՝ 2 փուլով»,-ասաց նախարարը: