Հայաստանը՝ հոգեդարձության հույսին

Գործընթացը, որ «սահմանագծում և սահմանազատում» խորագրով իրականացվում է Հայաստանում, իսկ ավելի ճիշտ՝ Հայաստանի դեմ, արտաքին դրսևորմամբ քաղաքական է և աշխարհաքաղաքական։

Իշխանությունը՝ աշխարհաքաղաքական կենտրոնների, այդ թվում՝ բացառված չէ, Ադրբեջանի ու Թուրքիայի առջև ստանձնած պարտավորությունները կատարելու համար միակողմանիորեն զիջումների է գնում Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանագծում՝ կազմաքանդելով երբևէ ունեցած ամենաամուր պաշտպանական գիծը, գոյաբանական սպառնալիքներ ստեղծելով այդ հատվածում գտնվող հայկական գյուղերի բնակիչների, տրանսպորտային ենթակառուցվածքների, դեպի Հայաստան գազամուղի համար, և այդպես շարունակ։ Սրանք տեղի ունեցողի քաղաքական ասպեկտներ են։

Բայց կատարվողն ունի նաև խորը սոցիալական, այսօրվա մոդայիկ բառապաշարով՝ սոցիալ-հոգեբանական շերտեր, որոնք առաջին հայացքից՝ տեսանելի չեն։ Բայց դրանք նույնքան, իսկ գուցե ավելի կարևոր են, քան աշխարհաքաղաքական շարժերը, որովհետև հանրային հոգեբանության ու դիմադրողականության տիրույթում տեղի ունեցողը կարող է ինչպես՝ նպաստել գեոպոլիտիկ առևտրին, այնպես էլ՝ կանխել դա։

Այն, ինչ սահմանագծման և սահմանազատման պատրվակով անում է Հայաստանի իշխանությունը, առաջին հերթին՝ այդ գործընթացը ներառող գյուղերի բնակիչների հանդեպ, նույնական է մարդու ֆիզիկական և հոգևոր առողջության վատթարացման ժամանակ արտահայտվող համախտանիշների հետ։ Ընդ որում, ճակատագրի հեգնանքով, այդ երկու սինդրոմներն էլ ներառում են «սահման» հասկացությունը։ Ֆիզիոլոգիայում «սահմանային վիճակ» է կոչվում կյանքի վերջին փուլը, կյանքի և կենսաբանական մահվան միջև ընկած անցումային վիճակը, որը բնութագրվում է օրգանիզմի կարևորագույն օրգանների ու համակարգերի գործառույթների խորը, սակայն դարձելի խանգարումներով, աճող թթվածնաքաղցով։ Իսկ հոգեբանության մեջ առանձնացվում է «սահմանային անձնային խանգարում» ախտանիշը, որի դեպքում մարդու մոտ արձանագրվում է իմպուլսիվություն, ցածր ինքնավերահսկողություն, իրականության հետ ոչ հաստատուն կապ և բարձր տագնապայնություն։

Անգամ մակերեսային վերացարկումը բավարար է՝ այսօր Հայաստանում կատարվողի և անհատի, լայն իմաստով՝ հասարակության ֆիզիկական ու հոգեկան առողջության միջև դիալեկտիկական կապերն արձանագրելու համար։

Տավուշի մարզում սկսված սահմանազատմամբ՝ իշխանությունը պետությունը հասցրել է «սահմանային վիճակի», որը, ճիշտ ինչպես ֆիզիոլոգիայում, նման է պետության կյանքի վերջին փուլին, կյանքի և կենսաբանական մահվան միջև ընկած անցումային վիճակին։ Այսօր պետության հետ տեղի է ունենում այն, ինչ կատարվում է «սահմանային վիճակում» գտնվող մարդու պարագայում։

Պետության ամենակարևոր համակարգերն ու գործառույթները խանգարված ու խաթարված են, այն չի կատարում տարածքային ամբողջական պաշտպանության կենսական ու սահմանադրական պարտականությունը, խախտված է սահմանամերձ շրջաններում ապրող մարդկանց կյանքի ապահովության պոզիտիվ պարտականությունը, իրավապահ մարմինները զբաղված են քաղաքացիներին ինքնադատաստանի ենթարկելով, ու այդպես շարունակ։ Տավուշում այսօր կատարվողն ահա պայքար է պետության կյանքի ու կենսաբանական մահվան միջև ընկած տարածությունում, ընդ որում, ստացվել է այնպես, որ պարզ քաղաքացիները, գյուղերում ծանր կյանքով ապրող մարդիկ պայքարում են պետության կյանքը փրկելու, իսկ իշխանությունը՝ կենսաբանական մահն արձանագրելու համար։

Համակարգո՞ւմ են արդյոք այդ մարդկանց քաղաքական ուժերը, կա՞ն արդյոք քաղաքական հաշվարկներ նրանց աջակցողների մտքերում, կարևոր է սոսկ քաղաքական մոդելավորման տեսանկյունից և երկրորդական «սահմանային վիճակում» հայտնված պետության դիտանկյունից։ Ընդ որում, այդ մարդկանց պայքարը՝ ինքնաբուխ, թե ոչ այնքան, իրականում այն վերջին թելն է, որը գոնե տեսականորեն կարող է ապահովել պետության օրգան-համակարգի ախտահարման դարձելիությունը, ինչպես ֆիզիոլոգիայում։ Բայց դա գիտեն նաև պետության կենսաբանական մահն արձանագրելու համար պայքարողները։ Դրա համար, երկիրը «սահմանային վիճակին» հասցնելուն զուգահեռ, նրանք անում են ամեն ինչ՝ պայքարող մարդկանց «սահմանային անձնային խանգարման» հասցնելու համար։

Ակնհայտ է ու պատահական չէ, որ արդեն մեկ շաբաթից ավելի փողոցներում գտնվող մարդկանց ամենաբնորոշ հատկանիշը դարձել է գերբարձր տագնապայնությունը, իսկ իրենց հաճախ հրոսակների պես պահող իրավապահները նրանց դարձնում են գերհուզական ու փորձում են խաթարել ինքնավերահսկողությունը։ Եվ գուցե ինչ-որ նախախնամություն է, որ մարդկանց կողքին այսօր ոչ այնքան քաղաքական ուժերն են, որքան եկեղեցին, ընդ որում, ոչ այնքան կառուցակարգային, որքան անհատական՝ առանձին սպասավորների ներկայությամբ։

Երևի միայն եկեղեցին է, սովորական հոգևոր խոսքը, որը կարող է հոգեխանգարումից ապահովագրել ոչ այնքան հեռվից թշնամու շարժը տեսնող ու օրվա մեջ մի քանի անգամ սեփական մաշկի վրա սեփական ոստիկանության բռնությունները զգացող ժողովրդին։

Դա կարևոր, սակայն ոչ բավարար պայման է պետությունը «սահմանային վիճակից» հետ բերելու, կենսաբանական մահը թույլ չտալու համար, որովհետև դրա համար պահանջվում է ոչ միայն և ոչ այնքան՝ հոգևոր, որքան՝ քաղաքական համակարգի աշխատանք, որը, ցավոք, ևս գտնվում է «սահմանային վիճակում»։
Հայաստանը մնացել է հոգեդարձության հույսին։

Հարություն Ավետիսյան

168.am

դիտվել է 1047 անգամ
Լրահոս
Ի՞նչ կապ ունի Սրբազանի սենյակում գաղտնալսող սարք տեղադրող կինը Արթուր Երոյանի հետ Օգնեք ինձ, օգնեք ինձ, 34 օր հացադուլի մեջ էի, քիչ մնաց, որ ինձ սպանեն․Լեո Նիկողոսյան Էլեն Աղասյանը, ով Բագրատ Սրբազանին գաղտնալսելու համար «ժուչոկ» էր տեղադրում, ներկայանում է որպես ՊՆ աշխատակից. AntiFake.am Փաշինյանի նկատմամբ իրավական ընթացակարգ կիրառելու հիմքեր կան. 168.am Տավուշից Նիկոլը քոռ ու փոշման հետ եկավ. Mediahub Այս իշխանությունը Արցախը համարում է Ադրբեջան, իսկ արցախցիներին՝ փախստական. Բաբայան Աղստև գետը վարարել և դուրս է եկել հունից Փաշինյանը հարցազրույց է տալիս «Ազատություն» ռադիոկայանին և ասում է՝ խաղաղության պայմանագրի շուրջ որոշակի խնդիրներ կան․ պատմաբան-քաղաքագետ Սուրեն Սուրենյանց Ալավերդիում արտակարգ իրավիճակ է Դեբեդի վարարման հետևանքով Ալավերդու տարածաշրջանում ջրհեղեղի պատճառով արգելափակված են մի շարք բնակավայրեր Հորդառատ անձրևների պատճառով անանցանելի են դեպի «Բագրատաշեն» անցակետ տանող ճանապարհները Հեղեղված տարածքներում մնացած մարդիկ արտաքին աշխարհի հետ շփվելու խնդիրներ ունեն Ստեփանակերտի քաղաքապետը ներկայացել է ոստիկանություն Այս պահին փնտրում են Ալավերդիի «Գեսի» աշխատակցին ՏԿԵՆ ներկայացնում է այս պահին փակ ճանապարհները և առաջարկում այլընտրանքային երթուղիներ «Ոչ թե փորձել են, այլ տեղադրել են լսող սարքը»․ Բագրատ Սրբազանը՝ իրեն գաղտնալսելու մասին 50-ամյա տղամարդուն սպառնում է 8–12 տարվա ազատազրկում Հայաստանի ժողովրդի ուղեղը լվացել են, ինչպես ուկրաինացիների․ Միխայիլ Շահնազարով Մարտն ու մայիսը տեղերով փոխվել են. Սուրենյան Մարտակերտի քաղաքապետը երկու ամսով կալանավորվեց «Մայր Հայաստանը» մասնակցելու է մայիսի 26-ին կայանալիք հանրահավաքին Փաշինյանի ապագան Ադրբեջանի գրիչով գրվող պայմանագի՞րն է․ Մուրադ Փափազյանի կոշտ խոսքը Փաշինյանի նկատմամբ իրավական ընթացակարգ կիրառելու հիմքեր կան Ցավում եմ, որ Հայաստանում անկախ դատարան գոյություն չունի․ Ալբերտ Բազեյան Ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլերը. Բայդեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 24-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 22-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մայիսի 22-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am