2022 թվականի հունիս ամսին գրանցվել է երկնիշ՝ 10,3 տոկոս գնաճ․ Սուրեն Պարսյան

Սուրեն Պարսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Անշուշտ, այս թանկացումը պայմանավորված ոչ միայն արտաքին, այլ նաև ներքին գործոններով։ Օրինակ՝ ներքին գործոններից մեկը այն է, որ հունվար-հունիսի ամիսներին կոմունալ ծառայությունների 4,9 տոկոսանոց գնաճն ավտոմատ ավելացրել է Հայաստանում արտադրվող և մատուցվող ապրանքների ու ծառայությունների ինքնարժեքները։

Հիշեցնեմ, որ 2022 թվականի հունվարի 1-ից 20 դրամով կամ 11 տոկոսով թանկացավ ջրի սակագինը, փետրվարի 1-ից միջինը 4,7 դրամով կամ 8 տոկոսով թանկացավ էլեկտրաէենրգիայի սակագինը, իսկ արդեն ապրիլի 1-ից 4.7 դրամով կամ 4 տոկոսով բարձրացավ բնական գազի սակագինը։

Հունիս ամսվա բարձր գնաճի վրա մեծ ազդեցություն է թողել նաև գյուղատնտեսության ոլորտի շարունակվող անկումը, մասնավորապես՝ 2022 թվականի առաջին եռամսյակի ընթացքում գյուղ ոլորտի անկումը կազմել է 5,4 տոկոս։ Այս իրավիճակում կանխատեսելի էր բանջարեղենի գների 45,8 տոկոսանոց գնաճը, իսկ մրգերի դեպքում գնաճը կազմում է 16,2 տոկոս։

Արդեն բոկորին պարզ է, որ Հայաստանի կենտրոնական բանկը արդեն երկրորդ տարին է, որ ձախողում է իր դրամավարկային քաղաքականությունը։ Այս տարվա համար ԿԲ-ն կանխատեսում էր 4 տոկոսանոց գնաճ, այն դեպքում, երբ փաստացի գնաճի տեմպը կրկանակի ավել է։ Նույնիսկ ԿԲ-ի կողմից խրախուսվող թանկ դրամի քաղաքականությունը ի վիճակի չէ լուծել Հայաստանի գնաճի խնդիրը, բայց անհեռատես այդ քաղաքականությունը մեծ վնասներ է հասցնում մեր տեղական արտադրողներին և արտահանողներին, ինչի պատճառով կարող են փակվել հազարավոր աշխատատեղեր։
Բարձր գործազրկության և աղքատության պայմաններում մարդիկ պարտադրված են իրենց եկամտի մեծ մասը ծախսել զուտ սննդամթերք ձեռք բերելու համար։ Նույնիսկ այդ պարագայում վերջին ամիսների ընթացքում Հայաստանում 80000-ով ավելացել է թերսնված մարդկանց թիվը։

Հարկ է նշել, որ ՀՀ կառավարության ուշացած և ոչ հասցեական սոցիալական ծրագրեր չեն կարողանալու մեղմել մեր հասարակության աղքատացման գործընթացը։
ԱՌԱՋԱՐԿ․ գործող իշխանությունները պետք է ամբողջությամբ փոխեն սոցիալ-տնտեսական և դրամավարկային քաղաքականության համար պատասխանատու պաշտոնյաներին։ Անհրաժեշտ է ձևավորել հակաճգնաժամային կառավարություն, որը կմշակի և կյանքի կկոչի ոլորտային նոր քաղաքականություններ։

No photo description available.

դիտվել է 127 անգամ
Լրահոս
Աշխարհում առաջին քրիստոնյա հայ ազգը իր ամենանվիրական հոգևոր արժեքին է հենվել․ Արսեն Ջուլֆալակյան Շուրջ 30 փողոց ու խաչմերուկ է փակվել, իրականացվել են ավտոերթեր․ պայքարի մեկ օրը «Թե՛ ռեկտորին, թե՛ պրոռեկտորին զգուշացնում եմ՝ սահմանները մի՛ անցեք»․ Բագրատ Սրբազանը վաղը կայցելի ԵՊՀ Պետությունն արտոնու՞մ է ԱԱԾ համազգեստի կեղծումը. հանցագործները քողարվելու նոր միջոց են գտել Ինչքան բռնաճնշումներն ավելացնեն, էդքան մարդկանց թիվն ավելանալու է. Գառնիկ Դանիելյան «ՀայաՔվե» նախաձեռնությունը հանցագործության մասին հաղորդում է ներկայացնելու ՀՀ դատախազություն «Զվարթնոց»-ում հացադուլ անող Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի վիճակը ծայրահեղ ծանր է Արփի Դավոյանը Բագրատ Սրբազանին համարում է քաղաքականապես ոչ հասուն Եթե շարժումը կազմավորված է այսպիսի պատանիներից, ապա ռեժիմին հաշված ժամեր են մնացել․ փաստաբան Վաղը դասադուլին են միանալու և ուսանողների հետ հանդիպելու Վարդան Ոսկանյանը և Վարուժան Գեղամյանը Վաղվանից Շիրակում` դասադուլ, գործադուլ, անհնազանդության ակցիաներ Քաղաքացիները փակել են Երևան-Ապարան մայրուղին Ալեն Սիմոնյանը եւս իր ընտանիքին դարձնում է թիրախ Դատավորն ինքնաբացարկով գլուխն ազատեց այս խայտառակ գործընթացի մաս կազմելուց․ Տիգրան Աբրահամյան Արթուր Սուքոյանի գործով միջնորդություն ենք ներկայացրել քննիչին, պահանջում ենք տեսաձայնագրությունը. փաստաբան Խաղաղ ճանապարհով տարածքներ տալը սառը պատերազմ է. Մովսեսի գյուղապետ Վսյո տակի, ես ձեր տեղը լինեի՝ էդքան հանգիստ չէի լինի․ Նաիրա Զոհրաբյան Նկատել ենք, որ ռուս սահմանապահները հեռանում են Ներքին Հանդից․ համայնքապետ «Պետք լինի 1000 ուսանող էլ կհեռացնեմ համալսարանից». ԵՊՀ պրոռեկտորը սպառնում է Սրբազան պայքարի՝ տասնյակ հազարավոր մարդկանցով լեցուն հրապարակը կոտրել է կարծրատիպեր․ Վարդան Ոսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 13-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 13-ին՝ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am