Գնդապետ Մախսուդյանի որդու ինքնազգացողությունը գիշերը վատացել է, շտապօգնություն են կանչել

ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է․ «Երևանի առաջին ատյանի դատարանի Ավանի նստավայրում ընթանում է երեկ ոստիկանների կողմից բռնի ուժով բերման ենթարկված գնդապետ Մախսուդյանի որդու՝ Վահագն Մախսուդյանի խափանման միջոցը ընտրելու հարցով դատական նիստը: Առավոտյան այցելել էի Երևանի ՁՊՎ և տեսակցել նրան: Վահագնի արյան ճնշումը գիշերը բարձրացել էր, ստիպված էին եղել շտապ օգնություն կանչել, առավոտյան ինքնազգացողությունն էլի լավ չէր, նորից շտապ օգնություն էին կանչել:

Մեծ թվով փաստաբաններ ընդգրկվել են Վահագն Մախսուդյանի պաշտպանության գործին: Ցավոք սրտի, Հայաստանում կյանքը ցույց է տալիս, որ փաստաբանի փաստարկները հիմնավոր կարող են լինել, երբ դատավորն անկախ է, իսկ այս դեպքում, թեև հերթապահն Աջափնյակի դատարանն էր, բայց գործը հատուկ բերել են Ավանի դատարան, որովհետև այսօր դատավորը Մայիս Մելքոնյանն է, հայտնի նրանով Հանրապետություն կուսակցության անդամ և նրա նախագահությամբ բազմաթիվ քաղաքական դրդապատճառներով կալանավորման որոշումներ են եղել:

Վահագն Մախսուդյանը երեկ Իջևանի ճանապարհին ոստիկանական ուժերի կողմից բռնի բերման էր ենթարկվել, բայց իշխանությունները, լավ հասկանալով, որ Տավուշի ոստիկաններից շատ շատերն առնվազն նրա հորը՝ Միհրան Մախսուդյանին ճանաչելով իբրև փորձառու զինվորական, իբրև երկիրը պահած զինվորական, կարող էին չկատարել քաղաքական պատվերը, ստիպված Երևանից գունյզգույն հագուստներով դիմակավորված ոստիկանական ոհմակ էին ուղարկել:

Այս իշխանությունը և դրան ենթարկվող իրավապահ համակարգն այս հարցում կրկին անցնում է կարմիր գիծը՝ ընտանիքի միջոցով շանտաժն ու վախեցնելը: Իրականում, Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից»:

դիտվել է 402 անգամ
Լրահոս
Իմ նմանները, ձեր նման «արնախումների» հետ գիտեն՝ ինչ են անելու․ հերոսի հայրը՝ ՔՊ-ին (video) Իրազեկման ակցիա Գայի պողոտայում (video) Արարատի մարզի կողմից փակ է Երևանի հարավային մուտքը․ քաղաքացինեը միացել են Բագրատ Սրբազանի շարժմանը (video) Երևան-Ապարան մայրուղին փակ է (video) Ընդդիմադիր 36 պատգամավորները կքվեարկեն ու կհեռացնեն Փաշինյանին (video) Նիկոլի հարցը լուծված է․ ի՞նչն է նրա թվացյալ անպատժելիության աղբյուրը․ Հայկ Նահապետյան (video) Ոստիկանները հունից հանեցին Գառնիկ Դանիելյանին (video) Ալեքսանյանի (Լֆիկի) Մեգամոլի «ախռանան» թույլ չի տալիս քաղաքացիներին Հայաստանի դրոշներով մտնել մոլ (video) Պայքարող ուսանողնե՛ր, ես ձեր ցավը տանեմ, դուք հաղթելու եք․ Հովհաննես Գալստյան (video) Սրանք «մլիցուց» բեթար «մլիցա» են դարձել․ Գեղամ Մանուկյան (video) Քանի որ Արման Բաբաջանյանը չի պատմելու իր կենսագրությունը, դա կանենք մենք․ Ռոբերտ Մարկարյան Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով էին գործում Վե՛րջ, Նիկոլի իշխանությունն էլ չկա․ Խաչիկ Մանուկյան (video) Բայց սա միակ կուրյոզը չէ. կատարում են Նիկոլի ՊՈԱԿ-ի պատվերն ու անբարո քարոզչություն տանում Ռուս սահմանապահները Ներքին Հանդում էլ չեն հսկում անցուդարձը, հավաքել են մալուխները Չվախենա՛ք, Ադրբեջանը Հայաստանի վրա չի հարձակվելու․ Հրանտ Բագրատյան (video) Բերման ենթարկված բոլոր քաղաքացիներն ազատ են արձակվել. ՆԳՆ Ֆրանսահայ համայնքը միացել է Փաշինյանի հրաժարականի պահանջին Հաղարծինի վանահայր Հայր Սամվելին անհիմն բերման էին ենթարկել. Փաստաբան Ձեզ գցեք աղբամանի մեջ ու սպասեք զիբիլի մեքենային. ՔՊ-ականը վիրավորել է ցուցարարներին, ապա հեռացրել գրառումը Մեր հարազատ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում այսպես դիմավորեցինք Սրբազանին. Վահե Սարգսյան Կոկորդիլոսագետ Գարիկ Սարգսյան, ես ու Բագրատյանը գալիս ենք քեզ մոտ խաշ ուտելու (video) Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին մեր ջերմ ողջույնները. Բագրատ Սրբազան Փաշինյանը տապալվեց․ այս պայքարը կանգնեցնել չի լինի․ Արա Վարդանյան (video) Տանիքին աշխատանքներ կատարող երիտասարդը ընկել է ավտոմեքենայի վրա. հիվանդանոցում նա մահացել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 13-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 13-ին՝ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադրբեկյանը Մայիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am