Արարատում Nissan-ը բախվել է երկաթե արգելապատնեշին և մոտ 7 մետրից ընկել գետը. կա վիրավոր

Այսօր՝ ապրիլի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12:00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 24-ամյա Ռուդոլֆ Վարդանյանը իր վարած «Nissan» (պիկապ) մակնիշի ավտոմեքենայով Արևշատ-Դիտակ գյուղամիջյան ճանապարհին՝ Արևշատ գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է կամրջի երկաթե ճանապարհներին և մոտ 7 մետր բարձրությունից ընկել Ազատ գետը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիները ու օպերատիվորեն ժամանած «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արտաշատի թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, վաշտի հրամանատար Արթուր Զիրոյանի և դասակի հրամանատար Սուրիկ Բարսեղյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Հովհաննես Մանսուրյանն ու պարեկ Սամսոն Հովհաննիսյանը։Վթարի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը։

Ավտոմեքենան փրկարարների, պարեկների և քաղաքացիների օգնությամբ վերամբարձ կռունկով դուրս բերվեց և քննիչի հանձնարարականով տեղափոխվեց ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

դիտվել է 194 անգամ
Լրահոս
Եկել ենք հարցնելու՝ Հայաստանն ունի՞ վարչապետ, թե՝ չէ. Սրբազանի գլխավորությամբ երթը շարունակվում է (video) Այս մարդիկ հանուն պարգևավճարի պատրաստ են վաճառել իրենց հոգին․ պատգամավորը՝ ոստիկանների գործողությունների մասին Վայոց Ձորում ճանապարհ փակելու բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանի նկատմամբ առերևույթ բռնություն գործադրած անձը կալանավորվել է Բոլոր բերման ենթարկվածներս ազատ արձակվեցինք. Փաստաբան Վարազդատ Հարությունյան ՇՏԱՊ․ Կարմիրբերետավորներն աննախադեպ բիրտ ուժ են գործադրում քաղաքացիների նկատմամբ (video) Կարմիր բերետավորը լկտի խոսելաձևով հարձակվեց անհետ կորածի մոր վրա (video) Դու տականք ես․ Հայկազ Ջոմարդյանը՝ լրագրողին (video) «Նիկոլի իշխանությունն Աննայի մազից է կախված»․ Էդգար Ղազարյան (video) Նոյեմբերյանի պետական քոլեջում դասադուլ է։ Այս մասին տեղեկացնում է Ազգային ճակատ տելեգրամյան ալիքը։ Հիշեցնենք՝ երեկ Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ այսօր տոտալ դասադուլներ, գործադուլներ պետք է արվեն, պետք է պարալիզացվի ամբողջ քաղաքը։ Նոյեմբերյանի պետական քոլեջում դասադուլ է Արման Բաբաջանյանին ասեք թող իր կենսագրության մասին պատմի. Բագրատ Սրբազան ԱՀԱԶԱՆԳ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՑ Հանդա՛րտ մնացեք, տղե՛րք, ձեզ փչացնում են. Սրբազանը՝ ոստիկաններին Փաստաբան Վարազդատ Հարությունյանը ձերբակալման պահին ակցիայի մասնակից չի եղել․ իրականացնում էր մասնակիցների իրավունքների պաշտպանության գործառույթ Շոյգուն նշանակվեց ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Պուտինն առաջարկել է Անդրեյ Բելոուսովին նշանակել ՌԴ պաշտպանության նախարար Պուտինն առաջարկել է վերանշանակել Լավրովին արտգործնախարարի պաշտոնում Իրավիճակը բարդ է Խարկովում, սակայն ամեն ինչ անում ենք պաշտպանական գծերն ու դիրքերը պահպանելու համար․ Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատար «Երեխա ա, մեղք ա, թողեք»․ կարմիրբերետավորները շարունակում են ջարդելով բերման ենթարկել քաղաքացիներին (video) Բերման է ենթարկվել ավելի քան 130 քաղաքացի Բագրատ Սրբազանին հաջողվում է լուծել մեկ կարևորագույն խնդիր. Վլադիմիր Մարտիրոսյան Ավտովթար՝ Երևանում. «Զվարթնոց» օդանավակայանի մոտ բախվել են «Mercedes»-ն ու «Toyota Camry»-ն Այս համաժողովրդական, առանց գույների, բայց բոլոր գույներով շարժումը վկայում է, որ եռագույնը հաղթել է սև ու սպիտակին․ Բագրատ Սրբազան Խոտի տուկերով փակ է Կոմիտաս-Գյուլբեկյան խաչմերուկը (video) Ծառայողական քննություն սկսել լրագրողների հանդեպ ուժ կիրառած ոստիկանների նկատմամբ. Հայտարարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 13-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 13-ին՝ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադրբեկյանը Մայիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am