Գերթանկարժեք Նազար. Արմեն Սարգսյանի հերթական պիղատոսությունը

ՀՀ «պետության գլուխ» Արմեն Սարգսյանը հերթական անգամ աչքի է ընկել պիղատոսությամբ՝ լվանալով լիազորությունից ինքնազրկած սեփական ձեռքերը: Երեկվանից համացանցում մեծ աղմուկ է բարձրացել, թե
Արմեն Սարգսյանը հրաժարվել է ստորագրել «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարվել է ստորագրել:
Հիշեցնենք, որ ապրիլի 1-ին ԱԺ–ն ընդունեց ընտրակարգի փոփոխությունը, համաձայն որի` ընտրությունների անցկացումը կլինի միայն համամասնական ընտրակարգով` առանց ռեյտինգային քվեարկության։ Սա Նիկոլ Փաշինյանի հաշվարկն է, նա հարցումների արդյունքներից գիտի, որ այս ընտրություններին ընտրողների մասնակցությունը լինելու է անչափ ցածր, սակայն եթե ռեյտինգային թեկնածուներ առաջադրվեն, ապա մասնակցության ցուցանիշը կբարձրանա, թեկնածուների շրջապատը, ազգուտակը, ծանոթ-բարեկամները ստիպված կգնան տեղամաս, կմասնակցեն ընտրություններին, իսկ որքան շատ մարդ մասնակցի, այնքան իշխանության հավաքած ձայները տոկոսային առումով կպակասեն: Եւ որքան էլ ընդդիմությունը պայքարեց, որ ընտրություններից առաջ խաղի կանոն չփոխվի, ապարդյուն, իշխող մեծամասնությունը միանձնյա ստանձնեց ԸՕ-ում փոփոխությունների պատասխանատվությունը:

Ոմանք, ոչ այնքան լավատեղյակ լինելով ընթացակարգային նրբերանգներին, նույնիսկ մի պահ զարմացան, միգուցե մտքներով անցկացրեցին, թե՝ չլինի՞, նախագահի պաշտոնն զբաղեցնողի մոտ վերջապես արժանապատվության ու զբաղեցրած բարձր պաշտոնին համապատասխանելու զգացողությունն է վերակենդանացել:

Մինչդեռ, իրականում Արմեն Սարգսյանի այդ հայտարարությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ հերթական պիղատոսություն:
Ըստ կարգի, ՀՀ նախագահն ԱԺ ընդունած օրենքը կամ պետք է 21 օրվա ընթացքում ստորագրի, կա՛մ դիմի Սահմանադրական դատարան (եթե խնդիր է տեսնում Սահմանադրությանն այդ օրենքի համապատասխանության հարցում): Բայց եթե նա ո՛չ մեկն է անում, ո՛չ էլ մյուսը (չի ստորագրում, չի դիմում ՍԴ), ապա օրենքը կարող է հնգօրյա ժամկետում ստորագրել ԱԺ նախագահի պաշտոնական կարգավիճակ ունեցողը, տվյալ դեպքում՝ Արարատ Միրզոյանը:

Իսկ ՀՀ նախագահը օրենքը չի ներկայացնի նաեւ ՍԴ.
«Հանրապետության նախագահն օրենքը քննարկել է մի շարք կուսակցությունների ղեկավարների, քաղաքական գործիչների, կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցչի հետ, լսել նրանց կարծիքներն ու դիտարկումները:
Օրենքի վերաբերյալ նախագահի աշխատակազմի ուսումնասիրությունները հանգեցրել են այն եզրակացության, որ սահմանադրականության տեսանկյունից այն առերևույթ խնդրահարույց չէ»,–նշված է նախագահականի հաղորդագրության մեջ։
Միևնույն ժամանակ, նախագահը նկատում է, որ օրենքն ընդունվել է Ազգային ժողովի միայն քաղաքական մեծամասնության քվեարկության արդյունքում:

Նշվում է նաև, որ Արմեն Սարգսյանը բազմիցս ասել է, որ ճգնաժամը հաղթահարելուն ուղղված արտահերթ ընտրությունները կազմակերպելուն պետք է նախորդի Սահմանադրության, ինչպես նաև ընտրական օրենսգրքի փոփոխությունների գործընթացը, որը պահանջում է ողջամիտ ժամկետ:

Ասվում է նաև, որ փոփոխությամբ մեկ տեսակի համամասնական ընտրակարգը փոխարինվում է մեկ այլ տեսակի համամասնական ընտրակարգով: Մասնավորապես, բացառվում է տարածքային ընտրական ցուցակներով ընտրություններին մասնակցելու գործող կառուցակարգը: Իսկ առանց տարածքային ցուցակների համամասնական ընտրակարգը կարող է արդյունավետ լինել խորհրդարանական կայացած քաղաքական մշակույթ ձևավորած պետություններում։ Այսինքն, ըստ նախագահի, այնտեղ, ուր կուսակցություններն ունեն հստակ ծրագիր, որտեղ հասարակությունն ունի հնարավորություն և բավարար ժամանակ ծրագրերին ծանոթանալու, որտեղ ընտրությունն իրականցվում է ներկայացված ծրագրերի հիման վրա:
«Մինչդեռ նման փոփոխությունը ՀՀ–ում առկա իրավիճակում կարող է հանգեցնել ոչ թե կուսակցությունների և դրանց ծրագրերի, այլ այս կամ այն կուսակցությունը գլխավորող անձանց միջև մրցակցության»,–նշված է հաղորդագրության մեջ։
Փաստորեն, նախագահը եւ հասկանում է, որ միայն կայացած քաղաքական մշակույթ ձեւավորված երկրում է կարելի համամասնականով գնալու, եւ ձեռքերը լվանում է՝ թողնելով Նիկոլ Փաշինյանին սեւ գործը տեսնելու: Մի մարդ, ով 2020 թվականի ծրագրի կատարողականի փոխարեն խորհրդարանում բառացիորեն օրեր առաջ զբաղված էր իր ընդդիմադիրներին մեղադրանքներ վերագրելով, կարելի է պատկերացնել, թե ինչով է զբաղվելու ընտրարշավի ժամանակ: Միայն ասել, թե հրաժարվում եմ ստորագրել, առնվազն ծիծաղելի է: Արմեն Սարգսյանը լավ կանի սուտի խրոխտ տղա ներկայանալու փոխարեն իրականում կատարի իր սահմանադրական լիազորությունները գոնե այնտեղ, որտեղ կարող է իրավիճակ փոխել: Իսկ նման քայլերը սույն գերթանկարժեք Քաջ Նազարին հետեւողականորեն տանում է ինքնաոչնչացման:
Ի դեպ, օրերս Վրաստան կատարած այցը կրկին հազարավոր դոլարներ նստեց մեր՝ քաղաքացիերիս համար, սույն պարոնը որոշել էր մեկ գիշերվա համար 2000 դոլարանոց հյուրանոցում անցկացնել: Հավանաբար լավ ռելաքս էր եղել, դրա համար էլ համարձակվեց թեկուզ բառերով հրաժարվել ստորագրել Նիկոլ Փաշինյանի համար փոխված օրենքը:

Անի Սահակյան

դիտվել է 4163 անգամ
Լրահոս
Հրապարակում բեռնատար մեքենան վարել է հանրահավաքի մասնակիցների ուղղությամբ Մի՛ նեղվեք ոչ մի բանից. 7-10 օր ամենաշատը Մայիսի 10–ին՝ ժամը 10։00–ից սկսում ենք անհնազանդության ակցիաներ Ադրբեջանը` Թուրքիայի և Վրաստանի մասնակցությամբ զորավարժություններ կանցկացնի «Արմենիա» ռեստորանի բակում ծեծկռտուք է եղել. կան բերման ենթարկվածներ Մայիսյան թեզիսներ կամ ինչպես խուսափել հեղափոխության «մանկական հիվանդություններից» Համախմբվենք հայոց անկախ պետականության լուսավոր գաղափարի շուրջ. Մայր Աթոռ Մենք կստիպենք իրեն դա անել. Բագրատ Սրբազան Առաջիկա մեկ ժամվա ընթացքում վարչապետը չի երկխոսելու Բագրատ սրբազանի հետ. Ալեքսանյան Բագրատ Սրբազանը քննարկում է անցկացնում ԱԺ խմբակցությունների պատգամավորների հետ ՔՊ խմբակցությունը պատասխանել է վարչապետի հրաժարականի վերաբերյալ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի պահանջին Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը հայտնում է հնարավոր ձերբակալությունների մասին Հայ ժողովուրդն արժանապատվություն էլ ունի, նամուս էլ ունի ու տեր ա իր հայրենիքին, զիջելու բան չունի. Գառնիկ Դանիելյան Քպականները արձագանքում են հրաժարականի պահանջին Բագրատ Սրբազանը ներկայացրեց իրենց քայլերը Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակն արձագանքել է Սրբազանի պահանջին ՔՊ-ի «դուխով Նիկոլ» չատում հրահանգել են համատարած դնել Նիկոլ Փաշինյանի նկարը. Տաթևիկ Հայրապետյան Շտապօգնության մասնակցությամբ ավտովթար՝ Արմավիր քաղաքում. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց Բագրատ Սրբազանը ևս 15 րոպե ժամանակ տվեց Փաշինյանին Պուտինը Հաղթանակի տոնի առթիվ շնորհավորել է «Ռուսական գրքի տան» հիմնադիր Մհեր Ավետիսյանին Պատմությունը քեզ շատ ցավ է պատճառել, բայց դու ինքդ ես փրկել տունդ ցավից և թշնամուն հաղթել. Արտակ Զաքարյան Կառավարության պատշգամբից թաքուն հետևում և նկարահանում են հանրահավաքը Հենց Նիկոլ Փաշինյանն է խոստացել, որ եթե հրապարակը լցվի, ինքը կգնա, իսկ այսօր հրապարակը լիքն է. Բագրատ Սրբազան Այս կառավարությունն իրենց ղեկավարի գլխավորությամբ ձախողել են ծայրից ծայր երկրի կառավարումը. Բագրատ Սրբազան Շատ եմ ուզում, որ այս շարժումը դառնա ճնշվածի, պարտվածի, ձախողածի խարանի հաղթահարման միջոց. Տաթեւիկ Հայրապետյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադրբեկյանը Մայիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Հայկ Այվազյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության նախարարի նախկին տեղակալ Կարապետ Մինասյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Մայիսի 7-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Մայիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am