Մայիսի 10–ին՝ ժամը 10։00–ից սկսում ենք անհնազանդության ակցիաներ
ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները պատրաստ են իմպիչմենտի գործընթաց սկսել, մենք հիմա ժողովրդի հետ կխոսենք, հայտարարեց Բագրատ Սրբազանը։
Բագրատ Սրբազանը նաև գործադուլի և դասադուլի կոչ արեց։
«Վաղվանից` ժամը 10:00-ից բոլոր հնարավոր վայրերում խաղաղ անհնազանդության գործողություններ ենք անցկացնում, բոլոր ուսումնական հաստատություններում դասադուլ անցկացրեք»,– հայտարարեց Սրբազանը։