Մի քիչ չէ, լավ էլ լկտի ստացվեց...

Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը պայթյունավտանգ է, Հայաստանը` պատերազմի սպառնալիքի տակ, վարչապետի պաշտոնակատար Փաշինյանը նախընտրական պայքարից հետ չի մնում, այսօր նա շտաբից շտաբ է անցել՝ իր համակիրներին համոզելու, որ երկրում ստեղծված ծանր իրավիճակի մեղավորն ինքը չէ,
«Կներեք, կարող ա մի քիչ լկտի….լկտի չէ էլի, նենց... լկտի, հա էլի...ներողություն եմ... էս դատում մենք ոչ թե մեղադրյալ ենք, էս դատում մենք մեղադրող ենք», - ասում է նա:
Գեղարքունիքից Սյունիք սահմանի երկայնքով, որտեղից ադրբեջանական զորքը 17 օր է՝ կիլոմետրերով մխրճվել է Հայաստանի ինքնիշխան տարածք, լարվածությունն աճում է։ Նախօրեին ադրբեջանցիները Հայաստանի տարածքում վեց հայ զինծառայողի են գերեվարել, դրանից առաջ հայ զինծառայող է զոհվել, իրավիճակը կարող է վերահսկողությունից դուրս գալ, վարչապետի պաշտոնակատարն այսօր իշխող «Քաղաքացիական պայմանագրի» երևանյան գրասենյակներում որպես մեղադրող է հանդես գալիս: Դե, ասեք, որ այս մարդն ադեկվատության խնդիր չունի, ասեք, որ սրա մոտ ամեն ինչ նորմալ է: Մեն շտաբում մի զառանցանք էր դուրս տալիս, իր նման մի քանի անադեկվատ էլ հոտնկայս կամ նսըած ծափահարում էին նրան:
Ընտրողներին ապագա խոստացող, <<Ապագա կա ապագա>> կարգախոս որդեգրած Փաշինյանի բուն ասելիքը դարձյալ նվիրված էր անցյալին։ Իր պաշտոնավարման վերջին ինը ամիսներին երկրում ստեղծված ծանր իրավիճակի մեղադրանքի սլաքները կրկին նախկին իշխանությունների ուղղությամբ էին, իսկ ինքը լրիվ անմեղ է:
Ընդդիմությանը ադրբեջանական շահերի սպասարկու հռչակած Նիկոլ Փաշինյանը այօր այնպիսի հայտարարությունների տարափ ապահովեց, որ դժվար է ասել, թե ինքը որ պետության շահերի սպասարկուն է, ներկայացնում ենք առանց մեկնաբանության: Օրինակ ասում է, որ «Սյունիքում սերունդ է մեծացել, որը չի տեսել, որ այդտեղ Ադրբեջան է եղել», «Էդ սարի ծերին, որ տարվա կեսը ձյուն ա, ինչների՞ս ա պետք զինվոր».
«Ո՛չ, մենք Սև ջրի 30%-ի համար պատերազմ չենք սկսելու, հարցը խաղաղ եղանակով ենք լուծելու», «Ի՞նչ կապ ունի Արարատի ու Նախիջևանի կամ Ջերմուկի ու Ադրբեջանի սահմանը որտեղով ա անցնում».«Ի՞նչ կապ ունի Արարատի ու Նախիջևանի կամ Ջերմուկի ու Ադրբեջանի սահմանը որտեղով ա անցնում»:
Փաշինյանն անդրադարձել է նաեւ գերիների վերադարձի հարցին ասելով, թե գերիների հարցի լուծումը ժամանակի հարց է, պարզապես Ադրբեջանի ղեկավարությունը տեսնում է, որ այդ հարցով կարող է անձամբ իրեն, մեր ժողովրդին ցավացնել, հիմա վրեժ է լուծում.«Նրանք ուզում են ընտրությունների արդյունքների վրա կոնկրետ ազդեցություն ունենալ: Նրանք սեղանի վրա թուղթ ունեն, թե այս ընտրություններում ով՝ քանի տոկոս հավաքի»,- շարունակել էր Փաշինյանը:
Այստեղ էլ Փաշինյանի ադեկվատությունը չբավարարեց չխոսել գոնե այդ թեմայից, քանի որ բոլորին է պարզ, որ Թուրքիայի և Ադրբեջանի իշխանություններն ամենաշատն են ցանկանում, որ ընտրություններում Նիկոլ Փաշինյանը վերընտրվի: Ադրբեջանում Նիկոլ Փաշինյանը գրեթե ազգային հերոս է: Նրանց ամենաշատն է ձեռնտու Փաշինյանի իշխանությունը, որովհետև նվաստացուցիչ այդ պատերազմի արդյունքներից հետո, մինչ օրս առանց որևէ կրակոցի՝ ստանում են ամեն ինչ…
Արդյոք այս թեմաների շահարկումն էլ հենց Փաշինյանին չէ պետք, որ նախընտրական շրջանում գերիների հարցով կյանքի կոչի իր եւ Ալիեւի պայմանավորվածությունը եւ մի քանիսին վերադարձնելով դիվիդենտներ շահի:
Խորհրդանշական է, որ Փաշինյանի ու նրա համակիրների հանդիպումը լրագրողների համար դռնփակ էր, որպեսզի զառանցանքներին հակադարձողներ չլինեն:

Անի Սահակյան

դիտվել է 2315 անգամ
Լրահոս
«ՀայՓոստը» գաղտնիքը վստահում է միայն տնօրենի ամուսնուն՝ Հայկ Կոնջորյանին. «Ժողովուրդ» Ստորաբաժանման վայրը փոխել են, զինվորներին տարել մարզ. «Հրապարակ» Կոտայքի մարզպետի հարցի քննարկումը հետաձգվել է. ով է նոր հավակնորդը. «Ժողովուրդ» ՔԿԾ տիրուհին թանկ է նստում բյուջեի վրա. «Հրապարակ» ՔՊ տիկնայք «ֆլիրտի» մարաթոն են հայտարարել. «Հրապարակ» «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբը վերահաստատել է իր աջակցությունը Եկեղեցուն ու Վեհափառին Ալիև․ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը մեր նախաձեռնությունն էր, և մենք արդեն մոտ ենք այդ նպատակին Ռուսաստանը մարդասիրական հիմքով կազատի ամերիկացի Ռոբերտ Գիլմանին․ Թրամփ 103-ամյա վետերանը կհարցաքննվի Գոհար Ղումաշյանի գործով «Արցախի ժողովրդի քաղաքական կամքը չի վերացվել և չի կարող վերացվել» Եվրոպական անվանի ակումբը կարող է վերսկսել Նաիր Թիկնիզյանի տրանսֆերի շուրջ բանակցությունները Միջերկրական ծովում ջրի ջերմաստիճանը հասել է բացառիկ բարձր արժեքի Փաշինյանի դուստրը ներգրավված է Արդարադատության նախարարության աշխատանքներում Պաղեստինի նախագահը մեկնում է Թուրքիա. ինչ է սպասվում Հալաբյանում երկաթե թիթեղների տակ հայտնաբերված նորածնին այս պահին հնարավոր չէ որդեգրել. ԱՍՀՆ-ն մանրամասնում է ընթացակարգը Մոտոցիկլը բախվել է Պռոշյանի դիսպետչերական կետին․ օտարերկրացի մոտոցիկլավարն ու ուղևորը տեղափոխվել են Լիբանանը դարձել է մերձավորարևելյան առաջին երկիրը, որը չեղարկել է մահապատիժը 44-օրյա պատերազմnւմ անհայտ կորած Արմեն Մարգարյանի ընտանիքում ծնվել է նրա քույրը՝ Մարիամը Ալիկ Ալեքսանյանի կալանավորելու որոշումը բացարձակ հիմնավորում չունի, տիպիկ շաբլոնային ձևակերպում է Արման Ծառուկյանն իմացել է իր հաջորդ մրցակցի անունը Արտառոց դեպք՝ Երևանում․ 37-ամյա տղամարդուն նախ ծեծի են ենթարկել, ապա նրանից 17 մլն դրամ պահանջել 39․2 °C Երևանում․ հուլիս ամսվա եղանակային ռեկորդները Հայաստանում Պետական դավաճանության մեղադրանքով կալանավորվածը ինքնասպանության փորձ է կատարել ԱԺ-ում իշխող մեծամասնությունը ժխտում է ՀՀ-ում քաղբանտարկյալների առկայությունը․ Աշոտյան Կայարանում կատարված ավազակությունը բացահայտվել է․ մեկ անձ ձերբակալվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անի Գևորգյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am