Առաջիկա մեկ ժամվա ընթացքում վարչապետը չի երկխոսելու Բագրատ սրբազանի հետ. Ալեքսանյան
Առաջիկա մեկ ժամվա ընթացքում վարչապետը չի երկխոսելու Բագրատ սրբազանի հետ,- «Ազատությանը» տված հարցազրույցում ասել է ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
Դիտարկմանը, որ Հանրապետության հրապարակը սակավամարդ չէ, և կարող են ինչ-ինչ գործողություններ, նստացույց և այլն հաջորդել, եթե հրաժարականի պահանջը չկատարվի, Ալեքսանյանն արձագանքեց. - «Դե, կարող են, միշտ էլ, իմ տպավորությամբ, ինչքան ես հասկացա՝ Հայրենիքի փրկության շարժման, Դիմադրության շարժման նույն անձնակազմը, ինչքան հասկացա նաև՝ նույն քանակով, ամենայն հարգանքով իրենց սահմանադրական իրավունքը իրագործող բոլոր քաղաքացիների նկատմամբ, հավաքված է, շատ լավ: Մի քանի անգամ շարժում են արել, հիմա էլ էլի նույն մարդկանցով երրորդ թե չորրորդ շարժումն են անում, իրենց սահմանադրական իրավունքն է մեծ հաշվով»:
«Մի խոսքով՝ առաջիկա մեկ ժամվա ընթացքում վարչապետը չի երկխոսելու Բագրատ սրբազանի հետ», - ասել է Ալեքսանյանն ու ավելացրել. «Ես իրավասու չեմ վարչապետի անունից ոչինչ հայտարարել, բայց ես նորից եմ ասում՝ առհասարակ նման երևույթ, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի հերթական շարժման հետ բանակցություններն են, ես, ճիշտն ասած, լավ չեմ պատկերացնում, էլի, մեծ հաշվով»: