Խիզախ քայլ ենք արել, հանրությունը թող չզարմանա. Ֆիննախը՝ պարգևավճարների մասին

Պետական պաշտոնյաների աշխատավարձը վերջին 5-6 տարիներին, մեծ հաշվով չի փոխվել: 1-2 տարի առաջ քննարկում է եղել, որ պետք է ինչ-որ բան անել, որովհետև որակյալ մասնագետներին, որոնք մեծ հաջողության են հասել, մասնավոր հատվածում բարձր աշխատավարձ են ստանում, պետական համակարգ ներգրավելը հեշտ չէ: Դրա պատճառներից մեկն աշխատավարձն է: Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

Նա նշել է, որ քաղաքական կամ հանրային գործունեությամբ զբաղվող մարդիկ շատ ավելի խոցելի են, և պետք է նրանց մի փոքր ավելի բարձր վճարել:

«Քննարկումների ժամանակ իմ դիրքորոշումը եղել է այն, որ ուղղակի բարձրացնել նախարարների, փոխնախարարների կամ ղեկավար անձնակազմի աշխատավարձը՝ այդքան ճիշտ չէ, և պետք է ներդնել մի համակարգ, որտեղ կկարողանանք որոշ թիրախներ դնել և այդ թիրախների գնահատման արդյունքով տրամադրել այդ աշխատավարձը»,-ասել է նա, հավելելով՝ այդ մեթոդով աշխատավարձի բարձրացումը բոլորի համար միևնույն ձևով չի լինի, այսինքն՝ ովքեր կունենան ավելի լավ կատարողական, նրանց համար կլինի մի փոքր ավելի բարձր, մյուսների համար՝ մի փոքր պակաս:

Ֆինանսների նախարարը հիշեցրել է, որ այդ համակարգը, պիլոտային կարգով ներդրվել է անցած տարվա սկզբին, սահմանվել են թիրախային նպատակներ տարբեր գերատեսչությունների համար, որից հետո եղել է գնահատման գործընթաց:

«Այդ գնահատման հիման վրա տեղի ունեցավ այս պիլոտային, չէի ասի պարգևավճարը, որովհետև, ըստ էության, դա աշխատավարձի բարձրացումն էր, մի փոքր այլ եղանակով»,-ընդգծել է նա։

Հովհաննիսյանը, պատասխանելով լրագրողի հարցին, նշել է, որ այս քայլը խիզախ քայլ է:

«Նախկինում այսպիսի թեմա գոյություն չուներ, որովհետև ավելի հեշտ էր, օրինակ, ինչ-որ մեկը գար, ինչ-որ մարդկանց կանխիկ փող բաժաներ, դրանով ընդհանրապես այս թեման չլիներ, ոչ մեկ էլ պարգևավճար չստանար և դա շահարկման թեմա չդառնար: Հիմա մենք գնացել ենք այն ճանապարհով, որ պետք է ամեն ինչ թափանցիկ և հասկանալի լինի:

Ես կարծում եմ, որ մեր հանրությունը պետք է, եթե չասեմ գոհ լինի, ապա առնվազն չզայրանա սրանից, որովհետև մենք հավելյալ 300 միլիարդ հարկ ենք հավաքել»,-նշել է ֆինանսների նախարարը:

դիտվել է 125 անգամ
Լրահոս
Անշնորհակալ գործ կլինի գնահատական տալ, թե ՀՆԱ-ի վրա ինչպիսի ազդեցություն կուենան ԹՐԻՓՓ-ը. Վահե Հովհաննիսյան «Նիկո՛լ, դու հո աննորմա՞լ չե՛ս, վաղը ո՞նց ես ապրելու․ թոշակառուներին ո՞նց ես տանջում». Իսրայելյան (video) Մի խումբ իրանցիներ մտադիր են երթ անցկացնել Երեւանում Թրամփը հրամայել է «ջնջել Իրանը երկրի երեսից», եթե իր դեմ մահափորձ կատարվի Նիկոլ Փաշինյանը շտապում է, ցանկանում են արագ վճիռ ունենալ, վստահ եմ՝ իրենց օգտին է լինելու․ Օհանյան Վարդան Ղուկասյանի վերաբերյալ Ռուսաստանը դեռ նախազգուշացնում է, հետո․․․ Հայկ Այվազյան (video) Այսօր Սամվել Կարապետյանի կնոջ ծննդյան օրն է Արտակարգ իրավիճակ՝ «Կինոյի տան»-ը Նեթանյահուն կմիանա Թրամփի Խաղաղության խորհրդին «Կասեմ՝ իր վերջին հանդիպումը լինի»․ քաղաքացիների կոպիտ պատասխանը՝ Փաշինյանին (video) Հոգևորականները սպառնալիքի տակ անգամ վախենում են ընտանիքի անդամներին տանը միայնակ թողնել․ Տեր Զարեհ #ՈՒՂԻՂ․ Նիկոլը կդատվի հենց իր առանձնացրած հոդվածով․․․ (video) Լույս է տեսել Արցախի մշակութային Ժառանգության ոչնչացման մասին ուսումնասիրությունը Հայտնաբերվել է Զառիթափ-Նոր Ազնաբերդ գյուղերը կապող ճանապարհին անկանոն երթևեկող վարորդը Միքայել Սրբազանը խղճի բանտարկյալ է․ նա շարունակական ապօրինի հետապնդումների տակ է․ պատգամավոր ՔԿ-ն` Նաթան սրբազանի զրույցները գաղտնալսելու վերաբերյալ որոշման մասին Լարսը բացվել է՝ մեծ բեռնատար մեքենաների համար սահմանափակումներով Ֆինանսների նախարարի աբսուրդ պատասխանը՝ կրկնակի ավելացրած պետական պարտքի մասին հարցին (video) Ինտերը շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին Փաշինյանին միացած տիրադավ եպիսկոպոսներն առաջարկում են չեղարկել Ավստրիայի ժողովը «Ռուսաստանը հատուկ ռազմական քայլի կդիմի տարածաշրջանում»․ Հայկ Այվազյան (video) Էդ ովքե՞ր են Հայաստանում ուզում ներդրում անել, ասեք՝ մենք էլ ուրախանանք․ լրագրողը՝ նախարարին (video) Խիզախ քայլ ենք արել, հանրությունը թող չզարմանա. Ֆիննախը՝ պարգևավճարների մասին ՀՀ-Ադրբեջան խաղաղության միջնորդությունը ներառված է «365 օրվա ընթացքում 365 հաղթանակ» ցուցակում Մենք կկործանենք մեր ապագան, եթե այսօրվա ռեժիմին ծառայողները վաղը գլխարկները փոխեն և հայտնվեն հաջորդ իշխանության շարքերում․ Նարեկ Սամսոնյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյան Հունվարի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հունվարի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստատ Իսրայելյանը Հունվարի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը Հունվարի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունվարի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը Հունվարի 20-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետ Տիգրան Չոբանյանը Հունվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Հունվարի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Սրբազան պայքարի» անդամ Լիդիա Մանթաշյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am