Արտակարգ իրավիճակ՝ «Կինոյի տան»-ը

Երբ Երևանում՝ Խանջյան փողոցում, շահագործման հանձնվեց ժողովրդին հայտնի «Կինոյի տան» 23-հարկանի շենքը, որը Վարդանանց 18/2 հասցեն է, շատ երևանցիներ բարի նախանձով էին նայում ու ցանկություն էին հայտնում, որպեսզի այդ շենքում իրենք տուն ունենան։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տևական ժամանակ է թե՛ շենքի բնակիչները, թե՛ Կինոգործիչների միությունը, թե՛ շենքում գործող ՍՊԸ-ների ու ընկերությունների աշխատակիցները չգիտեն՝ որ կառույցին դիմեն, որպեսզի շենքը փրկեն փլուզումից։

Այսօր՝ հունվարի 21-ին, ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն իրենց մտահոգությունն էին հայտնում՝ ասելով.

«Շաբաթներ շարունակ էս շենքը, որը հայտնի է Հայաստանի կինոգործիչների միություն՝ «Կինոյի տուն» անունով, նկուղային 2 հարկերում գործող ավտոկայանատեղիներում իսկական բարձիթողի վիճակ է ու պատճառը խմելու ջրի խողովակի վնասվել է։ Ում ասես չենք դիմել, նույնիսկ վարչապետի աշխատակազմ, թեպետ սա այն խնդիրը չէ, որ սրանով զբաղվի վարչապետը։ Բայց դե ստիպված տեսնելով, որ ո՛չ Երևանի քաղաքապետարանը, ո՛չ Կենտրոնի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը, ո՛չ «Վեոլիա ջուրը» չեն կարողանում հասկանալ մեզ ու շենքը փրկել փլուզումից, դրա համար դիմել ենք նաև կառավարություն, բայց հուսախաբ եղանք, քանի որ էնտեղից էլ մի ռեալ պատասխան չստացանք, և այդ ամենի արդյունքում խմելու ջրի խողովակի վնասված հատվածից ջուրը շարունակում է դուրս տալ՝ օր օրի ավելի թուլացնելով շենքի հիմքերը։

Հիմա խնդրում ենք պատասխանատուներին, որ քաղաքի սրտում կառուցված ու բավականին մարդաշատ վայրում գտնվող այս շենքը փրկեն ամեն պահի փլվելու վտանգից։

Ով է տեսել՝ 21-րդ դարում օրեր շարունակ չիմանաս, թե ով պետք է խնդիրը վերացնի։ Վճարումները կանոնավոր կատարում ենք, բայց փոխարենը ստանում ենք քար անտարբերություն»։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «Վեոլիա ջուրը» պատրաստակամություն է հայտնել վթարը վերացնելու, սակայն դրա համար անհրաժեշտ է Երևանի քաղաքապետարանի թույլտվությունը, որպեսզի «Վեոլիա ջուրը» կատարի ճանապարհի քանդման աշխատանքներ, իսկ քաղաքապետարանից պատասխանել են, թե հիմա չենք կարող թույլտվություն տալ, քանի որ ասֆալտի գործարանը այս եղանակին չի աշխատում, հետո չենք կարողանալու ասֆալտ բերել ու փոսը փակել. լրիվ դարակազմիկ պատասխան, մի ամբողջ հսկայական շենքի հիմքերը ջրի դուրս գալու պատճառով վնասվում են, իսկ քաղաքապետարանը նման պատասխան է տվել։ Ու հետաքրքիր է՝ ինչքան պետք է բնակիչները սպասեն, որ ասֆալտի գործարանը սկսի աշխատել։

Ֆոտոլրագրողը հայտնում է՝ ավտոկայանատեղիում, որտեղ լցվում է խմելու ջուրը, պատերը բորբոսնել են ու նկուղային 2 հարկերի առաստաղներից ևս կաթում է ջուր։

դիտվել է 455 անգամ
Լրահոս
Բորիս Մուրազին՝ Հ1-ի եթերում ծեծկռտուքի մասին․ իրականում ինչ վիճակում է եղել Հարություն Մկրտչյանը (video) Նուբարաշեն ՔԿՀ-ում կան թախտաբիթիներ, որովհետև նախարարը Սրբուհի Գալյանն է․ Խուդոյան (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլին կանչել են Մոսկվա․ ի՞նչ է որոշել Պուտինը․ Նաիրա Զոհրաբյան (video) Սրբուհի Գալյա՛ն, ձեր մաշկի վրա զգացի՞ք, իսկ հիմա շնորհակալ եղեք, որ․․․ Աննա Կոստանյան (video) Ու՞ր եք ՔՊ-ականնե՛ր, բա եկեք, փաստերով ձեր դիմաց դնենք․ Դերենիկ Մալխասյանն՝ ԱԺ ամբիոնից (video) «Վալոդյան սպшնվեց, սրանց ջախջախելուց անմիջապես հետո»․ Վալոդյա Գրիգորյանի ընկերոջ խոսքն՝ ԱԺ-ից (video) Սուր երկխոսություն՝ Ղազարյան-Գաբրիելյան․ «Գերիների համար ինչի՞ եք պատրաստ», «Ձեզ հանձնելուն» (video) Ամուսինը բազմաթիվ հարվածներ է հասցրել կնոջը. արգելել է կնոջ և երեք մանկահասակ երեխաների շփումը Լևոն Զուրաբյանն ԱԺ ամբիոնից առաջին անգամ բացառիկ մանրամասներ հայտնեց՝ ինչ է ասել Նիկոլ Փաշինյանին (video) Արշակ Կիրակոսյանը նշանակվել է Երբ եք ձերբակալելու Նիկոլ Փաշինյանին․ Էդգար Ղազարյանը՝ ԱԱԾ պետի տեղակալին (video) «Mercedes G»-ն բախվել է «ՎԱԶ 2121»-ին և հեղուկ գազի լիցքավորման կայանին․ վիրավոր կա Փոխանցեք Փաշինյանին․ «Քեզ խելոք պահիր, քեզ համար ապրիլ ամսին վտանգավոր քամիներ են գալու»․ Թովմասյան (video) «Ինչո՞ւ դեղատներում չկան այն դեղերը, որ ամենավատ հիվանդությունների դեպքում մարդիկ իրենց կոտորելով ձեռք են բերում»․ Հարություն Հարությունյան Աննա Հակոբյանը «հունցել» է խմոր, որը դեռ շատ ջուր կքաշի, ու քաղաքապետ Ավինյանը թերևս չի կարող չպատկերացնել դա. քաղաքական մեկնաբան Մասիս Մելքոնյանը Փաշինյանի իշխանության «հետույքը» շփոթել էր․․․ Նաիրա Զոհրաբյանի սուր խոսքը (video) Այ փսլնքոտնե՛ր, դուք ու՞ր էիք, ով եք դուք․․․ Արամ Մանուկյանն ԱԺ-ից Փաշինյանին ու ՔՊ-ին (video) Սպասվում է Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների հերթական հանդիպումը Տո լա՛վ է Սրբուհի Գալյան․ Նաիրա Զոհրաբյանի կոշտ խոսքով պատասխանն ԱԺ-ից (video) ԲԴԽ-ն քննում է Կաթողիկոսի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորին պատասխանատվության ենթարկելու հարցը Փաշինյանի հետ մրցակցության մեջ մտած Սրբուհի Գալյա՛ն, ուշադիր լսիր․ Մանուկ Սուքիասյանն՝ ԱԺ-ից (video) Արնшխում գազան դարձած համակարգի զոհ դարձավ Արսեն Գևորգյանը․ Գոհար Մելոյան (video) ԶԳՈՒՇԱՑԵ՛Ք․ ՆԳՆ անունից կրկին տարածվում են կեղծ հաղորդագրություններ «Չեմ մոռանա․ հարվածում էին մեր դռանը․Իմ մայրը հանցագործ չէ»․ Արեգնազ Մանուկյանի աղջկա հուզիչ խոսքը (video) Հայկ Մարտիրոսյանը «Total Chess World Championship Tour Pilot 2026»-ի իր ենթախմբում երրորդն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 16-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am