Իտալական «Ինտերը» սոցիալական ցանցերի իր էջերում շնորհավորել է թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին՝ ծննդյան օրվա առթիվ։ Միլանյան ակումբը հրապարակել է հայ ֆուտբոլիստի լուսանկարը՝ կից կատարելով հետևյալ գրառումը․ «Ծնունդդ շնորհավոր, Մխիթարյան»։
«Շնորհավոր ծնունդդ, Հենրիխ Մխիթարյան։ Ներաձուրիների կիսապաշտպանն այսօր դառնում է 37 տարեկան։ 2022 թվականի ամռանը միանալով «Ինտերին»՝ նա նշում է իր չորրորդ տարին որպես թիմի խաղացող՝ շարունակելով մնալ առանցքային ֆիգուր՝ շնորհիվ իր խաղային հավասարակշռության, փորձի և որակի։
Նա առաջատարի դեր է խաղացել «Ինտերի» կազմում՝ օգնելով թիմին նվաճել «Երկրորդ աստղը» (Սկուդետոն), ինչպես նաև Իտալիայի գավաթն ու երկու Սուպերգավաթը՝ նպաստելով հաջողություններին իր տակտիկական ինտելեկտով։
Ընթացիկ մրցաշրջանում 22 համարը բոլոր մրցաշարերում արդեն 19 հանդիպման է մասնակցել։ Լավագույն մաղթանքները մեր կիսապաշտպանին ակումբի և բոլոր երկրպագուների կողմից»,- ասված է կայքի հայտարարության մեջ։
Փետրվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը
Փետրվարի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը