Այս պահին անշնորհակալ գործ կլինի գնահատական տալ, թե ՀՆԱ-ի վրա ինչպիսի ազդեցություն կուենան ԹՐԻՓՓ-ը, որովհետև դա կախված կլինի բազմաթիվ տարբեր հանգամանքներից։ Այս մասին տարվա ամփոփիչ ասուլիսում ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
«Դա կախված կլինի այն ապրանքաշրջանառության ծավալից, որը այդ ենթակառուցվածքով պետք է հոսի, դա կախված կլինի այլ հարակից էֆեկտների հետ, որը կապված է Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանի բացման և առևտրի հետ կապված ազդեցությունների հետ։ Մենք արդեն ունենք իրողություններ, որոնք մենք չէինք պլանավորում և չէինք կանխատեսում կամ հաշվարկում, բայց այդ իրողությունները իրենք արդեն դրական ազդեցություն ունեն Հայաստանի տնտեսական միջավայրի վրա, նույնիսկ՝ ՀՆԱ-ի վրա որոշակի ազդեցություններ կունենան։ Խոսքը, օրինակ, դիզելային վառելիքի կամ ընդհանրապես վառելիքի ներմուծման մասին Ադրբեջանից, և, բնականաբար, տարանցիկ որոշակի երևույթներից։ Օրինակ, հեղուկ գազի հետ կապված մատակարարման որոշակի պրոբլեմների պատճառով գները թանկացել են և որոշում է կայացվել հեղուկ գազը ներմուծել Ադրբեջանի տարածքով, ինչը այս խնդիրը ևս կլուծի»,-ասաց նա։
Փետրվարի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միասին շարժումից Ժասմինա Ղևոնդյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արշակ Սարգսյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը