Իրանի մի խումբ քաղաքացիներ մտադիր են Երեւանում երթ կազմակերպել՝ ընդդեմ Իրանի իշխանությունների։ «Փաստինֆո»-ն Երեւանի քաղաքապետարանից տեղեկացավ, որ համապատասխան իրազեկումն արդեն ներկայացվել է քաղաքային իշխանություններին։ Դիմումն ստորագրվել է ԻԻՀ քաղաքացի Սեյեդմասուդ Թահերիի կողմից։
«Տեղեկացնում եմ այն մասին, որ ԻԻՀ կառավարման ձևի դեմ ուղղված Իրանում տեղի ունեցող հեղափոխության հետ, նպատակահարմար եմ գտնում Երևան քաղաքում կազմակերպել խաղաղ երթ»,- նշվում է դիմումի մեջ։ Միաժամանակ դիմումատուն հայտնել է, որ երթի մասնակիցների քանակը 100-ից ավելի է լինելու, իսկ երթի ընթացքում օգտագործվելու են բարձրախոսներ, ցուցանակներ, դրոշներ և հնչելու են կարգախոսներ։
Երթը նախատեսվում է կազմակերպել հունվարի 24-ին՝ ժ.11.00-15.00 ՀՀ Ազգային ժողովի հարակից տարածքից՝ Բաղրամյան պողոտա-Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց-Հանրապետության հրապարակ՝ ՀՀ Կառավարության շենքի հարակից տարածք երթուղով։ Նշենք, որ Երեւանում Իրանի դեսպանատան մոտ արդեն տեւական ժամանակ է, ինչ հավաքներ են տեղի ունենում՝ առաջացնելով պաշտոնական Թեհրանի դժգոհությունը։ «Հայաստանը վերածվում է Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործողությունների կենտրոնի»,- հունվարի 14-ին հեղի ունեցած մամուլի ասուլիսում նման կոշտ գնահատական էր հնչեցրել Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին։
Փետրվարի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միասին շարժումից Ժասմինա Ղևոնդյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արշակ Սարգսյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը