ВЦИОМ-ի նոր հարցումը. ով է առաջատար

Mar 28, 2017 Comments Off on ВЦИОМ-ի նոր հարցումը. ով է առաջատար

Խորհրդարանական ընտրություններում առաջադրված 9 կուսակցություններից ու դաշինքներից հիմնական մրցակցությունը Հայաստանի Հանրապետական կուսակցության և «Ծառուկյան» դաշինքի միջև է։ Այս մասին այսօր՝ մարտի 28–ին, լրագրողների հետ հանդիպմանը ասել է Հասարակական կարծիքի հետազոտության համառուսաստանյան կենտրոնի (ВЦИОМ) ղեկավար Վալերի Ֆյոդորովը՝ ներկայացնելով Հայաստանում նախընտրական քարոզչության ժամանակ կենտրոնի իրականացրած նոր հարցումների արդյունքները։

Ինչպես ասել է՝  ՀՀԿ-ն գրեթե 8%-ային կետով գերազանցում է «Ծառուկյան» դաշինքին (ԾԴ)՝ հավաքելով 44% (ԾԴ-ի 36%-ի դիմաց)։ Հաշվի առնելով ընտրանքային սխալի չափը, ԱԺ-ում հայտնվելու հայտ են ներկայացնում նաև ԵԼՔ-ը (6%), ՀՅԴ-ն (5%) և «Հայկական Վերածնունդը» (4%):

Հարցվածների 40%–ը դեռ չի կողմնորոշվել, կամ հրաժարվել է պատասխանել հարցին։

Հարցումն անցկացվել է «Շանթ» հեռուստաընկերության պատվերով մարտի 17-24-ը Հայաստանի ամբողջ տարածքում։ Հարցմանը մասնակցել է 1600 քաղաքացի:

Անի Աղազարյան

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: