Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր ՔՊ-ն կհանդիպի ՍԴ դատավորի թեկնածու, հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի դատավոր եղբոր՝ Դավիթ Խաչատուրյանի հետ։ Նրանք դրական են տրամադրված ՍԴ թեկնածուի նկատմամբ եւ համարում են իշխանության «սրտի» թեկնածու։

Ինչպես հայտնի է, մարտի 29-ին Դատավորների ընդհանուր ժողովի քվեարկության արդյունքներով՝ ՍԴ դատավորի թեկնածու է ընտրվել դատավոր Դավիթ Խաչատուրյանը: Քվեարկությանը մասնակցել է 260 դատավոր: Նրանցից 126-ը քվեարկել է թեկնածուներից Արսեն Նիկողոսյանի օգտին, իսկ 131 ձայն գրանցվել է Դավիթ Խաչատուրյանի օգտին:

Նշենք, որ Դավիթ Խաչատուրյանը ԲԴԽ անդամ է եղել, միայն ամիսներ առաջ է ընտրվել՝ որպես Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր՝ ունենալով լարված հարաբերություններ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի հետ: Այժմ էլ, փաստորեն, հավակնում է Սահմանադրական դատարանի դատավոր դառնալ: Մինչ այս՝ փետրվարի 2-ին, ՍԴ դատավորի թեկնածուի ընտրության օրակարգով եւս մեկ ժողով էր հրավիրվել: Այդ ժամանակ եւս Խաչատուրյանն առաջադրել էր իր թեկնածությունը, սակայն դատավորներն ընտրել էին Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Բալայանին: Վերջինս, սակայն, ՍԴ դատավոր չդարձավ, քանի որ Ազգային ժողովում ՍԴ դատավորի ընտրության հարցով քվեարկությանը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ամբողջ կազմով չմասնակցեց: Թե այս թեկնածուի՝ Դավիթ Խաչատուրյանի ընտրության դեպքում ԱԺ-ում ինչ զարգացումներ կլինեն, դեռեւս հայտնի չէ, բայց, դատելով այն հանգամանքից, որ Խաչատուրյանին՝ որպես Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի, Ազգային ժողովն է ընտրել, կարելի է ենթադրել, որ նա մեծ շանսեր ունի՝ ԱԺ-ի կողմից ընտրվելու:

Ավելին՝ Դավիթ Խաչատուրյանը հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրն է, իսկ դա արդեն ՔՊ քրեական գործերով անցնող, կամ այդպիսի հարազատներ ունեցող պատգամավորների համար լուրջ խնդիր է. չեն համարձակվի նեղացնել Սասուն Խաչատրյանին:»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 406 անգամ
Լրահոս
Կիրանցում լարված է․ բնակիչները տեսնում են՝ ինչպես են ադրբեջանցիները մոտենում, սյուներ տեղադրում (video) Տեղումները կշարունակվեն, սպասվում է նաև քամու ուժգնացում Սոլակում տարածքի տիրոջը ճնշել են, որ գիշերակացի համար տեղ չտրամադրի քայլերթի մասնակիցներին Աստված օրհնի Հայկին․ Բագրատ Սրբազան Ավագանու ՔՊ-ական անդամը արտագաղթել է․ «Հրապարակ» Տավուշում ծնված և համազգայինի վերածվող այս շարժումը մեզ ծնկած վիճակից վեր է հանելու․ Վազգեն Մանուկյան «Ես կարծիք չունեմ»․ Գագիկ Մելքոնյանը՝ Տավուշից սկիզբ առած շարժման մասին Պուտինն ու Փաշինյանը կհանդիպեն Չորս օր է` Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել Պիտի կտրես այն ձեռքը, որ ստորագրել է և լեզուն, որ ասում է՝ «Արցախը Ադրբեջան է». Դադիվանքի վանահայր Պարոն Սիմոնյան, ձեզանից ավելի վատ վարկանիշ ունի ձեր սարքած ասֆալտը․ Արթուր Խաչատրյան Կառավարությունը շարունակում է սյուներ տեղադրել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին Առջևում ոստիկանական զորքեր կան. Բագրատ Սրբազանը հորդորեց սադրանքի չտրվել (video) «Փաշինյա՛ն, փխկ»․ Միկային հետապնդում են, սրանց վախերն են ջրի երես դուրս եկել․ Հայկ Նահապետյան (video) Նաիրի Հունանյանը խցում սպասում է Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց (video) Արարատ Միրզոյանը հակասում է ինքն իրեն (video) Էդգար Ղազարյանն Ալեն Սիմոնյանի հայցով նիստում «մերկացնում է» դատավորի քաղաքական անցյալը (video) Հաղթանակը մոտ է․ Ձախողված Փաշինյանի հոգեխանգարմունքը․ Հայկ Նահապետյան (video) Միկա Բադալյանի դեմ են դուրս եկել Նիկոլի «լամուկները»․ Վաստակաշատ մանկավարժ (video) Միջպետական սահմանը պետք է ավարտվի այնտեղ, որտեղ ավարտվում է տվյալ ժողովրդի աշխարհաքաղաքական օյկումենան. Վահե Դավթյան Ի՞նչ փոխվեց այս օրերի ընթացքում, որ դեսպանի համար «եկավ Շուշի այցելելու ժամանակը». Բադալյան Նահատակված Արամ Ղուլարյանի հայրը վիրահատությունից հետո միացել է երթին Նիկոլ Փաշինյանի հարցազրույցների ու հայտարարությունների նկատմամբ հանրության հետաքրքրությունը նվազել է. Վարկանիշի անկման եւս մեկ ցուցիչ Տեսնելով Սևանի թերակղզու մոտ երեկ երեկոյան ստեղծված վիճակը, դավաճանը սկսել է հայհոյել իր թիմակիցներին․ Հռիփսիմե Առաքելյան Պուտինը կարգադրել է միջուկային զորավարժություններ անցկացնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Մայիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Մայիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Միասին շարճման կանանց խորհրդի անդամները Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am