Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան

Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Երբ դժվարությամբ հասկացան, որ ոչ միայն որևէ դրական, խորքային քայլի ունակ չեն, այլև էլ ավելի են փչացնում եղածը՝ գերազանցելով բոլոր նախին արատավոր երևույթների ռեկորդները, հայտնվեցին ինքնաարդարացման ճահճուտում: Իսկ այդպիսի միջավայրում, իհարկե, կապիտուլյացիան, ռազմավարական առանցքային նշանակության դիրքերի միակողմանի զիջումների գնով գծանշված «սահմանը» և այլն հրամցվում են իբրև արժանապատիվ ձեռքբերում: Վերջերս մի ընկեր ինձ ասաց. «Բա ի՞նչ անեն այս իրավիճակում, ելք չկա»: Հարգելիներս, ելք կա, այս իրավիճակը մեր անխուսափելի ճակատագիրը չէ և չէր: Շատ արագ հարկ է վերանայել արտաքին ուժերի հետ փոխհարաբերության վեկտորները: Սովորեք մեր հարևան Իրանից՝ միայն Չինաստանի հետ իր հարաբերությունների կտրուկ բարելավումը այդ պետությանը դարձրեց ուժեղ գործոն, իսկ ձեր քարոզիչները Հնդկաստանի հետ համատեղ զորավարժության գաղափարը հրապարակավ ծաղրում են, մոռանալով, որ այդ երկրից է Հայաստանը զենք գնում: Չեղարկեք «Կրոնական ազատության մասին» հռչակագրի տակ ձեր 2020 թ. հունիսի 20-ի ստորագրությունը, և զավեշտն այն է, որ դրանում նշված երկրներում՝ Իրան, Չինաստան, Իրաք, Հնդկաստան և այլն, Հայ Եկեղեցու թեմերը շատ ավելի լայն լիազորություններ ունեն, քան բուն Հայաստանում: Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը: Վերջապես, վերջ տվեք սոսկ երկկողմանի զուտ խորհրդատվական բանակցությունների արդյունքներով անմիջապես գետնի վրա սահմանային նշաններ կոպիտ խախտումներով տեղադրելու և, ընդհանրապես, միջազգային պայմանավորվածությունները առանց վավերացման կյանքի կոչելու անթույլատրելի գործելաոճին

դիտվել է 1395 անգամ
Լրահոս
Ես չեմ ճանաչում մի երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության և պաշտպանվածության երաշխիքը համարի սահմանին տնկած սյուները․ Արտակ Զաքարյան Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը վաղը կշարունակվի Չարենցավանի Վերածննդի հրապարակից Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել ՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համար Ղրղզստանի սահմանապահների և Տաջիկստանի բնակիչների միջև փnխհրшձգnւթյուն է տեղի ունեցել Միացել ենք մեր սուրբ եկեղեցուն՝ հույսով, որ մեր սահմաններն անառիկ է լինելու. Երթի մասնակից Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է Լավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում, փորձում է օրակարգ շեղել, տարբեր թեզեր է դաշտ նետում, հերթական ստերը պատմում. Վանեցյան Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի պատմական պատասխանատվության գիտակցությամբ ջանքեր ներդնել հանուն հայրենիքի և պետականության զորացման. Գերագույն հոգևոր խորհուրդ ՀՀ Երկրորդ նախագահի գրասենյակից արձագանքել են Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների օրերը Գյումրի-Բավրա ճանապարհին բախվել է 3 մեքենա․ 6 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Այ էս քարերի երկիրը դարձնելու ենք էն դաշտերի նման կանաչ․ Բագրատ սրբազան Նիկո՛լ, ավարտդ եկել է․ Պուտինի մոտ «կռուտիտներդ» էլ չեն անցնելու․ զգուշացրել են․ Զոհրաբյան (video) «Գլուխը սխկե՛ք, հեռախոսը ջարդե՛ք»․ Վայոց Ձորի մարզային վարչության պետը ինձ ծեծելով բերման է ենթարկել․ ահազանգ (video) Փաշինյանի վախի սահմանները հասել են բունկեր․ Դավիթ Սահակյանց (video) Էդ ծառերը տար, տնգացրա քո երեխեքի դիմացը․ Էդգար Ղազարյան (video) Ի՞նչ են կեղծում Կիրանցում․ իրավիճակը վտանգավոր է (video) Ժողովու՛րդ, սա Նիկոլի «պարանոյան է»․ բռնե՛ք սրա ձեռքը․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Հայկ Այվազյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության նախարարի նախկին տեղակալ Կարապետ Մինասյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Մայիսի 7-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Մայիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am