Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն
Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև սահմանի կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 2024 թվականի ապրիլի 26-ի դրությամբ կատարվել է նախատեսված աշխատանքների շուրջ 35 տոկոսը, տեղադրվել է 28 սահմանային հենասյուն ։
Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
Երկու պետությունների փորձագիտական խմբերի աշխատանքը շարունակվում է։