Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օրեր առաջ պարզ դարձավ, որ Հայաստանի ամենահայտնի քաղաքացի, Իտալական «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձավ Իտալիայի չեմպիոն. սա իսկապես պատմական իրադարձություն է նաեւ հայերիս համար։ Մեր ֆուտբոլիստի լուսանկարը բազմաթիվ միջազգային լրատվամիջոցների առաջին էջերին էր, մեծ ուրախություն էր նաեւ սոցցանցերի հայկական տիրույթում:

Տարօրինակն այն է, որ այս մեծ իրադարձությունից անմասն մնաց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, որը մինչեւ երեկ նույնիսկ իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում կամ կայքում մեկ խոսք անգամ չգրեց այս իրադարության մասին: Սա իսկապես, մեղմ ասած, տարօրինակ է. նորմալ երկրում Հենրիխ Մխիթարյանին կշնորհավորեին ու նրանով կհպարտանային` սկսած իշխանության բարձրագույն օղակներից: Ամեն պատեհ ու անպատեհ առիթով «ստատուս» գրող իշխանավորների շրջանում եւս չնկատվեց որեւէ շնորհավորական խոսք կամ գրառում:

Պատկերացրեք` հիմա ինչ կանեին ադրբեջանցիները, եթե Հենրիխ Մխիթարյանի գոնե կես մակարդակի ու ճանաչելիության չափ ֆուտբոլիստ ունենային. վստահաբար` Բաքվի գլխավոր փողոցներում կլինեին նրա լուսանկարները, Ալիեւն անձամբ կդիմավորեր նրան ու կշնորհեր «Ազգային հերոսի» շքանշան:

Ի դեպ, մեր հարեւան Վրաստանում հաճախ կարելի է տեսնել իտալական «Նապոլի»-ի հարձակվող Խվիչա Կվարացխելիայի դիմանկարները. պետությունը նրան օրինակ է բերում նոր սերնդի համար ու ամենուր քարոզում է իր մարզիկների հաջողությունները, նրանց դարձնում է երկրի այցեքարտ: Իսկ մեր պարագայում գործ ունենք հերթական նեղ անձնական ամբիցիաների հետ:

Ի դեպ, թեման ուսումնասիրելիս մեզ հայտնի դարձավ, որ ՀՖՖ ղեկավարությունը չի շնորհավորել նույնիսկ լեգենդար «Արարատ 73»-ի հաղթանակի 50 ամյակի կապակցությամբ: Այս մասին տեսանյութերից մեկում նշում է լեգենդար թիմի մարզիչ Նիկիտա Սիմոնյանը: Ավելին՝ ՀՖՖ մեր աղբյուրները պնդում են, որ շռայլ ծախսերով աչքի ընկնող ֆուտբոլային չինովնիկները նույնիսկ չեն օգնել ծանր հիվանդությամբ տառապող, երջանկահիշատակ Նիկոլայ Ղազարյանին, ով ոչ միայն «Արարատ 73»-ի լեգենդներից էր, այլեւ ՀՖՖ առաջին նախագահը:

Այս մասով պարզաբանում ստանալ, ինչպես միշտ, չհաջողվեց, քանզի ՀՖՖ-ի ներկայիս ղեկավար ու նախկին լրագրող Արմեն Մելիքբեկյանը խուսափում է լրագրողների հարցերին պատասխանելուց:

Ի դեպ, միայն ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանն էր իր ֆեյսբուքյան էջով շնորհավորել Մխիթարյանին»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 597 անգամ
Լրահոս
Ավագանու ՔՊ-ական անդամը արտագաղթել է․ «Հրապարակ» Տավուշում ծնված և համազգայինի վերածվող այս շարժումը մեզ ծնկած վիճակից վեր է հանելու․ Վազգեն Մանուկյան «Ես կարծիք չունեմ»․ Գագիկ Մելքոնյանը՝ Տավուշից սկիզբ առած շարժման մասին Պուտինն ու Փաշինյանը կհանդիպեն Չորս օր է` Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել Պիտի կտրես այն ձեռքը, որ ստորագրել է և լեզուն, որ ասում է՝ «Արցախը Ադրբեջան է». Դադիվանքի վանահայր Պարոն Սիմոնյան, ձեզանից ավելի վատ վարկանիշ ունի ձեր սարքած ասֆալտը․ Արթուր Խաչատրյան Կառավարությունը շարունակում է սյուներ տեղադրել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին Առջևում ոստիկանական զորքեր կան. Բագրատ Սրբազանը հորդորեց սադրանքի չտրվել (video) «Փաշինյա՛ն, փխկ»․ Միկային հետապնդում են, սրանց վախերն են ջրի երես դուրս եկել․ Հայկ Նահապետյան (video) Նաիրի Հունանյանը խցում սպասում է Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց (video) Արարատ Միրզոյանը հակասում է ինքն իրեն (video) Էդգար Ղազարյանն Ալեն Սիմոնյանի հայցով նիստում «մերկացնում է» դատավորի քաղաքական անցյալը (video) Հաղթանակը մոտ է․ Ձախողված Փաշինյանի հոգեխանգարմունքը․ Հայկ Նահապետյան (video) Միկա Բադալյանի դեմ են դուրս եկել Նիկոլի «լամուկները»․ Վաստակաշատ մանկավարժ (video) Միջպետական սահմանը պետք է ավարտվի այնտեղ, որտեղ ավարտվում է տվյալ ժողովրդի աշխարհաքաղաքական օյկումենան. Վահե Դավթյան Ի՞նչ փոխվեց այս օրերի ընթացքում, որ դեսպանի համար «եկավ Շուշի այցելելու ժամանակը». Բադալյան Նահատակված Արամ Ղուլարյանի հայրը վիրահատությունից հետո միացել է երթին Նիկոլ Փաշինյանի հարցազրույցների ու հայտարարությունների նկատմամբ հանրության հետաքրքրությունը նվազել է. Վարկանիշի անկման եւս մեկ ցուցիչ Տեսնելով Սևանի թերակղզու մոտ երեկ երեկոյան ստեղծված վիճակը, դավաճանը սկսել է հայհոյել իր թիմակիցներին․ Հռիփսիմե Առաքելյան Պուտինը կարգադրել է միջուկային զորավարժություններ անցկացնել Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ Սրբազանի հայտարարությանը Շարժումն անկասելի թափ է ստացել․ Փաշինյանի դաժան մայրամուտը․ Սուրեն Սուրենյանց (video) Զոհված հերոսի մոր կոչը հանրությանը Հայտնի է, թե երբ կմեկնարկի առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Մայիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Մայիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Միասին շարճման կանանց խորհրդի անդամները Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am