Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել

Համացանցում հայտնվել է փոքրիկ տեսանյութ, որտեղ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գնացքում է՝ դեպի Գյումրի ճանապարհին: Համացանցում քննարկման նյութ դարձել Աննա Հակոբյանի նստելու ձեւը, ով այդ պահին հեռախոսի տեսակապով խոսում է ինչ-որ մեկի հետ:

Աննա Հակոբյանը Գյումրիում՝ 44-օրյա պատերազմում նահատակված հերոսի հիշատակին նվիրված խաչքարի բացմանը մասնակցելու էր գնացել:

Այս առնչությամբ «Ժողովուրդ» թերթը, մասնավորապես, նշել է. «Մեզ նոր մանրամասներ են հայտնի դարձել Հակոբյանի՝ Գյումրի այցից: Վարչապետի տիկնոջ այցն իրականում քողարկված քաղաքական նպատակ է ունեցել:

Բանն այն է, որ որքան էլ ՔՊ-ականները ցույց են տալիս, թե իրենք Գյումրիում իշխանությունն «իրենցով անելու» մտադրություն չունեն, ղեկավարությունն այնտեղ հեշտ ու հանգիստ զիջել են «Բալասանյան դաշինքին», իրականում, ՔՊ-ականներն անհանգիստ են:

Բանն այն է, որ Գյումրիում հասարակության դժգոհությունները Փաշինյանի իշխանությունից գնալով խորանում են. հատկապես վերջին օրերին այնտեղ պարբերաբար ակցիաներ են տեղի ունենում, բնակիչները ճանապարհ են փակում, վերջերս էլ գյումրեցիները Նիկոլ Փաշինյանին էին շատ «ջերմ» ընդունել Գյումրիում:

ՔՊ-ականներն էլ լուրջ մտավախություն ունեն, որ Գյումրիում կրքերը կարող են օրըստօրե թեժանալ, իրավիճակը կարող է ցանկացած պահի իրենց վերահսկողությունից դուրս գալ. Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանին էլ լուրջ «վտանգ» են համարում արդեն իրենց համար:

Ու, քանի որ, այնտեղ իշխանությունն իրենց ձեռքին չէ եւ անհրաժեշտության դեպքում իրենց մեթոդներով չեն կարողանա զսպել լարված մթնոլորտը, ահա Աննա Հակոբյանը այս կարեւոր «առաքելությունն» իր վրա է վերցրել:

Մեր տեղեկություններով՝ երեկվա նրա այցը Գյումրի նպատակ է ունեցել նախ «ստուգել» հանրային տրամադրությունները, բացի դրանից՝ իր ազգականի՝ Գյումրու նախկին փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանի միջոցով նաեւ ՔՊ-ի համար որոշ հարցեր լուծել: Հաջողվե՞լ է դա, թե՞ ոչ՝ ժամանակը ցույց կտա»:

NEWS.am

դիտվել է 229220 անգամ
Լրահոս
Զոհված հերոսի մոր կոչը հանրությանը Հայտնի է, թե երբ կմեկնարկի առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը Վայ, վայ, վայ, վայ․ շատ դժգոհ եմ, աննկարագրելի․ Տիգրան Ավինյան (video) Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին Ովքեր կգոռան, կճչան, պետք է հեռացվեն. Բագրատ Սրբազանը զգուշացրեց (video) Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին Բոլորս Բագրատ Սարբազանի կողքին ենք․ սրանք պետք է հրաժական տան, որ մարդավարի դատվեն․ մանկավարժ (video) Ընդհանուր հայտարարություն կլինի, ես մեջը կլինեմ. Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Կիրանցի բնակիչների մի մասը միացել է Բագրատ Սրբազանի երթին, մյուս մասը մնացել է, որ գյուղն անտեր չմնա. Կիրանցի բնակչուհի Ջոնի Մելիքյանը մանրամասներ է ներկայացրել Բոննում ադրբեջանցի փորձագետների հետ հանդիպումից Նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին Հայ-թուրք-ադրբեջանական առևտուր․ կան պայմանավորվածություններ Էրդողանի երդմնակալությանը մասնակցեց, իսկ Պուտինի երդմնակալությանը չի գնում. Նարեկ Մանթաշյան Գլխավոր դավաճանին ավանակի վրա պետք է թարս նստացնենք. տավուշեցի (video) Միքայել Բադալյանը Ժիրայր Ոսկանյանյանի նկատմամբ բռնություն չի գործադրել. փաստաբանական խումբ Հարյուրավոր քաղաքացիներ, դրոշները պարզած, երթով շարժվում են Երևան (video) Շարժումը մեզ կվերադարձնի այլ ազգերի կողքին հպարտ կանգնելու իրավունքը. Վազգեն Մանուկյան Աննա Հակոբյանը շատ փոքր մարդ է, որ ասի՝ իմ որդին հանուն ինչի է զոհվել. Ալիսա Գևորգյան (video) Է գիտես՝ ես չեմ ուզում լրագրող ծեծե՞լ. Ալեն Սիմոնյան (video) ԱՀԱԶԱՆԳ․ Ֆրանսիայի քաղաքացի Լեո Նիկոլյանին բառի բուն իմաստով «սպանում են»․ Թովմասյանը՝ Զվարթնոցից (video) Նիկոլի կուսակցության բազմաթիվ անդամներ ներքին կարգով փորձում են միանալ մեզ․ Բագրատ Սրբազան (video) Ալեն Սիմոնյա՛ն, ուրախացե՛ք, ձեզանից ցածր վարկանիշ ունի ձեր ասֆալտը․ Արթուր Խաչատրյան (video) Սևանում Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթը համալրվեց հարյուրավոր քաղաքացիներով (video) Մենք Բագրատ Սրբազանի կողքին ենք․ կեղծ տեղեկություններ են տարածում․ կիրանցեցիներ (video) Ալեն Սիմոնյանը պատասխանում է Մարիա Զախարովային (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Մայիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Մայիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Միասին շարճման կանանց խորհրդի անդամները Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am