Արմեն Ամիրյանը 21 հազար ԱՄՆ դոլարով ավտոմեքենա է գնել

Mar 25, 2017 Comments Off on Արմեն Ամիրյանը 21 հազար ԱՄՆ դոլարով ավտոմեքենա է գնել

Մշակույթի նախարար, ԱԺ խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակի 5-րդ հորիզոնականը զբաղեցնող Արմեն Ամիրյանը 2016 թվականին 21․000 ԱՄՆ դոլարով NISSAN ALTIMA 2.5 մակնիշի ավտոմեքենա է գնել։ Նախարարի դրամական միջոցները կազմել են 9 միլիոն դրամ 42․000 ԱՄՆ դոլար, իսկ տարեկան եկամուտները՝ 21 միլիոն դրամ։

Այս մասին տեղեկանում ենք բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքից։ Արմեն Ամիրյանի կնոջ՝ Հրանուշ Ամիրյանի միջոցները դրամական միջոցները կազմել են 15 միլիոն ՀՀ դրամ եւ 23․000 ԱՄՆ դոլար, իսկ եկամուտների հատվածում հայտարարագրում տեղեկություններ չկան։

Հիշեցնենք, որ Արմեն Ամիրյանը նախարար է նշանակվել 2016 թվականի սեպտեմբերի 27-ին։

Սեդա Ղուկասյան

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: