Սարգսյան. «Ահաբեկիչները կարող են ներառվել արցախյան հակամարտությունում». Սպուտնիկ

Mar 24, 2017 Comments Off on Սարգսյան. «Ահաբեկիչները կարող են ներառվել արցախյան հակամարտությունում». Սպուտնիկ

«Իսլամական պետության» գործողությունների գոտուն տարածքային առումով մոտ լինելը Հայաստանին դրդում է հակաահաբեկչական գործունեության ակտիվացման, ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «Միր» հեռուստաալիքին տված հարցազրույցում, որի տեքստը հրապարակվել է հեռուստաընկերության կայքում։

Ահաբեկչությունը չարիք է. ՀՀ նախագահի խոսել է Լոնդոնի ահաբեկչության մասին «Ժամանակակից աշխարհում սպառնալիքները տարբեր տեսք ունեն, անվտանգության սպառնալիքները շատ տարբեր են։ Կոնկրետ մեզ համար դա մեր տարածաշրջանում ստեղծված իրադրություն է, այսինքն` ուժային մեթոդներով ղարաբաղյան հարցը լուծելու ցանկությունը։

Իրականում կան Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության երաշխիքներ, ուստի մեզ համար առաջին սպառնալիքը, առաջին մարտահրավերը հենց դա է», — ասել է Սարգսյանը։ Հայաստանը մոտավորապես 400 կմ հեռավորության վրա է ԻՊ գործողությունների գոտուց։ Սարգսյանի խոսքով` սա նշանակում է, որ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններն անմիջական կապ ունեն Հայաստանի անվտանգության հետ։

 

Մանրամասներն՝ այստեղ

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: