Ամերիկացի գեներալը Ռուսաստանին մեղադրել է ԼՂՀ-ում իրավիճակի ապակայունացման մեջ

Mar 24, 2017 Comments Off on Ամերիկացի գեներալը Ռուսաստանին մեղադրել է ԼՂՀ-ում իրավիճակի ապակայունացման մեջ

ԱՊԱ-ի փոխանցմամբ,Եվրոպայում ԱՄՆ-ի միացյալ զինված ուժերի հրամանատար, գեներալ Քերթիս Սքապարոտտին հայտարարել է, որ Ռուսաստանը ապակայունացնում է աշխարհում, մասնավորապես, Ղարաբաղում տիրող իրավիճակը. այս մասին հաղորդել է Եվրոպայում ԱՄՆ-ի միացյալ զինված ուժերի պաշտոնական կայքը:

Ըստ գեներալ Սկապարոտտիի Մոսկվան խոչընդոտում է հետսովետական տարածքում հակամարտությունների կարգավորմանը․ «Մոսկվան զինելով Հայաստանին եւ Ադրբեջանին, ապակայունացնող դեր է կատարում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: Լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, որով նաեւ կոչված լինելով օժանդակել հակամարտության կարգավորմանը, Ռուսաստանն ընդհակառակը փորձում է բազա պահել Հայաստանի տարածքում»,- ասել է ամերիկացի գեներալը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: