Իշխանությունը սխալվեց իր հաշվարկներում

Mar 24, 2017 Comments Off on Իշխանությունը սխալվեց իր հաշվարկներում

Սամվել Բաբայանի ձերբակալությունը իշխանությունների ձեռնարկած հերթական կեղծիքն է , այս կարծիքին է Ազգային անվտանգության նախկին բարձրաստիճան պաշտոնյա Գուրգեն Եղիազարյանը: Նրա հետ զրույցը ներկայացնում ենք ստորեւ:

Պարոն Եղիազարյան, արդեն իսկ գնահատականներ կան, որ Բաբայանի նկատմամբ կասկածանքները անհավանական են մի շարք պատճառներով, եւ որ իրականում կատարվածը քաղաքական դրդապատճառ ունի: Ո՞րն է Ձեր տեսակետը:

Որոշ մարդիկ մոռանում են, որ Բաբայանը մնում է եւ կա Արցախի հերոս, պատերազմի դաշտում  նա կռեց գեներալի իր ուսադիրները: Սամվել Բաբայանն այն մարդը չէ, որը ձեռք կբերեր այդ զենքը:

Ինչո՞ւ:

-Շատ պարզ, Իգլան ուղղիղ խոցում է ինքնաթիռներ: Եթե  նպատակ ունեին ինչ-ինչ մարդկանց հետ այդկերպ հարցեր լուծել, ապա այդ մարդիկ միայնակ չեն շրջագայում, նրանց կողքին լինում են անմեղ մարդիկ: Եթե նույնիսկ ընդունենք, որ Բաբայանը կապ ունի այդ Իգլայի հետ, բայց նա այդ քայլին գնացող չէր:
Հիմա անցնենք Իգլաին: Այն ապահով զենք է եւ ցանկացած երկիր, որն ունի այդ զենքը,  համարակալված է, դրա համարներն ունի նաեւ արտադրող երկիրը, Իգլաի յուրաքանչյուր օգտագործումից առաջ անխտիր որոշ մարմինների պետք է տեղեկացնել դրա մասին: Այսինքն ցանկացած մեկը չի կարող Իգլա ձեռք բերել եւ այն էլ Վրաստանից, ինչու եմ ասում, որովհետեւ արդեն ՆԱՏՕ-ի  որոշ էմիսարներ Վրաստանում են ու այս ամենը լրջագույնս հաշվառման ու վերահաշվառման են ենթարկել:Ի վերջո, եթե այդ զենքը անցել է Վրաստանի սահմանից, ապա վրացիները լուրջ պատասխանատվության կենթարկվեն: Շատ ավելի վատ, քան, երբ մեր սահմանից ուրան տեղափոխեցին Վրաստան ու աշխարհում տեսանք՝ ինչ աղմուկ բարձրացավ:
Եւ, ի վերջո, դեռ փորձագետները կասեն՝ արդյոք Իգլա-ն մարտունակ զենք է, թե ոչ, ես անձամբ չեմ հավատում մի պարզ պատճառով, քանի որ աշխարհի ահաբեկիչները ընկած են ու Իգլա են հայթայթում:

Հետեւաբար որոնք էին Սամվել Բաբայանի ձերբակալության իրական դրդապատճառները, ինչով էր նա վտանգավոր իշխանությունների համար:

Մեր պանծալի ԱԱԾ-ն, մարդուն բռնելուց մեկ շաբաթ առաջ <<ծանուցագիր>> է ուղարկում լրատվամիջոցներին եւ դուք սկսում եք գրել, որ Սամվել Բաբայանի կազմակերպված Սասնա ծռեր-2-ը շուտով կանցնի գործողությունների եւ այլն, եւ այլն:
Ինչպես Վահան Շիրխանյանը փորձ արեց վատ խոսել <<սրբության սրբոցի>>՝ Սերժ Սարգսյանի մասին ու հիմա նա բանտում դանդաղ մահանում է, հիմա նույն բանն է արել մեր հերոսը՝  Սամվել Բաբայանը: Նրան մի երկու ամիս կկալանավորեն, նախաքննական աշխատանքներ կտանեն, ընտրությունները կանցնեն, Բաբայանին ազատ կարձակեն, դրանով կավարտեն նախընտրական կամպանիան ՕՐՕ-ի հետ կապված:Ուշադրություն դարձրեք, նախ պարզվեց, թե իբր Օսկանյանի որդին է մարդ առեւանգել, գործ հարուցեցին՝ ուղերձով՝ թե խելոք չես մնա, որդիդ կնստի: Հաջորդը,երբ խոսք գնաց, թե ինչու շարժիչները չեն միացել պատերազմի ժամանակ, սկսեցին դրա պատճառները վերագրել Սեյրան Օհանյանին, որը Երեւանում է այդ ժամանակ եղել որպես ՀՀ պաշտպանության նախարար, ու ոչ մի բառ այն մարդու մասին, որն այդ ժամանակ Արցախի բանակի հրամանատարն էր, իսկ այսօր ՀՀ  ԶՈՒ  շտաբի պետի պաշտոն է ստացել, սա էլ զգուշացում էր Սեյրան Օհանյանին, հիմա հերթը Րաֆֆի Հովհաննիսյանինն է, նրա կնոջ բարեգործական ընկերության հետ կապված տարիներ առաջ որոշակի գումար էին հայտնաբերել, հիմա էլ դա մեջ կբերեն: Սրանք իրենց հաշիվներում սխալվեցին, ՕՐՕ-ն լրջագույն առավելություն ստացավ:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: