Եղբայր, ինչի՞ ես ըտենց գրգռված.Վարչապետը՝գյուղացուն

Mar 22, 2017 Comments Off on Եղբայր, ինչի՞ ես ըտենց գրգռված.Վարչապետը՝գյուղացուն

2017 թ. խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակում ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 21-ին այցելեց Շիրակի մարզ:

«Մեր ամբողջ ծրագիրն ուղղված է նրան, որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացին ապրի բարվոք, ունենա աշխատանք և նորմալ կենցաղային պայմաններ: Մենք գիտենք՝ դա ինչպես անել», – Ազատան և Արևիկ համայնքների բնակչության հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ առաջին փոխնախագահը: Կարեն Կարապետյանը ներկայացրեց Հանրապետական կուսակցության նախընտրական ծրագիրը, պատասխանել բնակիչներին հուզող բազմաթիվ հարցերի՝ սոցիալական ոլորտից մինչև համայնքային ենթակառուցվածքների բարելավում և զարգացում: Հանրապետական կուսակցության նախագահի առաջին տեղակալը խոսել է  ըստ ոլորտների նախատեսվող ծրագրերի ու բարեփոխումների մասին, ինչպես նաև ամփոփ հաշվետվություն ներկայացրել մինչ օրս կատարված աշխատանքի վերաբերյալ:

ՀՀԿ առաջին փոխնախագահը հորդորեց բնակիչներին լինել ակտիվ, ապրիլի 2-ին կատարել իրենց քաղաքացիական պարտքը և ընտրությունը:

Արթիկի տարածաշրջանի Նահապետավան գյուղի բնակիչների հետ հանդիպմանը  վարչապետին լսելուց հետո բարձրաձայնեցին գյուղին առնչվող խնդիրները՝ հիշեցնելով, որ լեռնային գյուղ է, Շիրակի մարզի ամենաբարձր գյուղն է, գազ չունի, թեև Շիրակի մարզի համար գազի գնի արտոնություն սահմանված չէ, աշխատատեղեր չկան, շատերը գնում են ՌԴ-ում աշխատելու, դպրոցներն անբարեկարգ վիճակում են,շատ ցուրտ է :

Ես չեն ուզում ուզում աթար կամ թրիք վառել, ուզում եմ գազ վառել,բարկացած ու բորբոքված ասաց բնակիչներից մեկը:

«Եղբայր, ինչի՞ ես ըտենց գրգռված»,հարցրեց վարչապետը:

«Էդպես գրգռված էլ կմնամ, որովհետև վիրավորված եմ, պարոն վարչապետ, սաղ գյուղերում գազ կա, մեզ մոտ չկա»,տղամարդու պատասխանին Կարեն Կարապետյանը պատասխանեց.

«Ես քեզ ասեմ, եթե դու էդպիսի տրամադրությամբ ես ապրելու, ոչ մի կյանք չի փոխվելու»: Տղամարդը նետեց. «Չի էլ փոխվելու, վստահ եմ, որ չի փոխվելու»։ Կարեն Կարապետյանը փորձեց պատմել փղի անեկդոտը,  որը մի քանի անգամ արդեն պատմել է, տղամարդը, սակայն մերժեց՝ ասելով. «Չեմ ուզում լսել»։ «Մի լսի»,-ասաց  վարչապետը։

«Լսում ենք, ասա, պարոն վարչապետ»,իրավիճակը փորձեցին շտկել գյուղացիները:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: