Վարչապետը նորից շանտղության մասին

Mar 18, 2017 Comments Off on Վարչապետը նորից շանտղության մասին

Այսօր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը քարոզարշավի շրջանակներում գնացել է Դիլիջան:

Իինչպես ասաց՝ ուրախ է գտնվել այս «ֆանտաստիկ սիրուն» քաղաքում:

Մի կին նախ հետաքրքրվեց՝ արդյոք վարչապետին ուղղված նամականերն ինքն անձա՞մբ է կարդում, թե՞ նրա ենթականերն են կարդում, այնուհետև ասաց, որ արդեն երկու ամիս է կառավարություն նամակ է ուղարկել ու ոչ մի արձագանք չի ստացել. «Ապօրինաբար ինձ դուրս են շպրտել, հիմա էլ քրեական գործ են սարքել իմ վրա ու մեղադրում են, որ ես իմ վագոն տնակում եմ ապրում, ես ձեզ գրել էի, ու ասել էի, որ բոլոր նախկին մարզպետները, քաղաքապետերը այդ ամենում ներգրավված են»:

Ի պատասխան՝ վարչապետն ասաց. «Ես ձեզ լսեցի, անձամբ կոնտրոլի տակ կպահեմ այդ ամեն ինչը, բայց ես չեմ խոստանում, որ պատասխանը կլինի այն, ինչ դուք սպասում եք, այլ կլինի այն, որ ես և պատկան մարմինները կգտնենք ճիշտ՝ օբյեկտիվորեն»:

Այնուհետև՝ Դիլիջանի վետերանների խորհրդի նախագահը նշեց, որ շատ փոքր պետություն ենք, որտեղ ամուր թիկունք, այնտեղ ամուր ճակատ:

«Ես քո անձը շատ լավ հասկացել եմ՝ հումորով, ծիծաղդ դեմքիդ, միշտ էդպես էլ ղեկավարի, ես հեռուստատեսության առաջ նստած էի, վարչության նիստ էիր հրավիրում, բոլոր նախարարները նստած էին, երբ ամփոփում էիր՝ ժպիտդ դեմքիդ ասեցիր՝ եկեք շանտղություն մի արեք, շատ լավ աշխատեք»։

Հարցերից հետո ներկաները սկսեցին ծիծաղել:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: