Առաքել Մովսիսյանի նմաններն ու Հաց բերող Արթուր Սարգսյանը

Mar 17, 2017 Comments Off on Առաքել Մովսիսյանի նմաններն ու Հաց բերող Արթուր Սարգսյանը

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյան կոչ արեց հպարտանալ Հաց բերող Արթուր Սարգսյանով, քանի որ նրա կատարած քայլը հիացմունքի է արժանի:

«Գուցե կարելի էր հանցակազմ գտնել այդտեղ, լավ, գտար հանցակազմ, բայց կալանք չդնել: Բայց ոչ, այդ երևույթն ավելի վտանգավոր էր իշխանության համար, քան «Սասնա ծռերը», որովհետև դա օրինակ էր, որ մարդ կարող է անձնազոհ լինել, ուրիշին օգնելու համար իր կյանքը վտանգի ենթարկե»:

Ըստ նրա՝ Արթուր Սարգսյանի հայտարարած հացադուլը հուսահատ քայլ չէր,այլ նույնիսկ համաշխարհային պատմության մեջ երկրորդ դեպքն է, երբ մարդն իր պահանջների համար հետևողական է լինում ու կեսից չի հրաժարվում. «ՀՀ նորանկախ պատմության մեջ որևէ հացադուլ անող իր պահանջների կատարմանը չի հասել, իսկ այս մարդը սկզբունքային էր ու նստեց հացադուլի: Ի՞նչ էին մտածում իշխանությունները՝ մտածում էին՝ լավ, հես ա հացադուլից դուրս կգա, ինչպես նախորդները, և հերթական հացադուլը կվարկաբեկվի: Բայց այս մարդը հետևողական եղավ, և տեսնելով, որ կարող է մահանալ, նրան ազատ արձակեցին»:

Այնուհետև նա առաջարկեց չսգալ նրա մահը, որովհետև սա մի օրինակ էր մեր հանրության համար, որ սկզբունքի համար մարդը կարող է և՛ հացադուլի նստել, և՛ պատրաստ լինել ազատությունը չփոխարինել հպատակությամբ:

«Երբ տեսնում եմ, թե ինչպիսի ընտրարշավ է, ինչպես են Առաքել Մովսիսյանի հպատակները նրա առաջ պատրաստ ամեն ինչ անելու, մյուսները, որ գնում են՝ չոքում դիմացներն ու համբուրում ձեռքերը, և հանկարծ՝ «Հաց բերողի» կերպարը: Պետք է հպարտանալ այդպիսի կերպար ունենալու համար»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: