Հաց բերողը սիմվոլ էր․ Սամվել Սեւադա

Mar 17, 2017 Comments Off on Հաց բերողը սիմվոլ էր․ Սամվել Սեւադա

Գեղանկարիչ, բանաստեղծ Սամվել Սեւադան Hayeli.am-ի հետ զրույցում իմացավ Հաց բերողի մահվան մասին․ «Վայ, մահացե՞լ է, այ քեզ բան»։

«Հաց բերողը սիմվոլ էր դարձել, նա ընդհանրական կերպար էր, որին շատերը կձգտեին նմանվել, իր նման լինել, կորուստը շատ մեծ է։ Կարծում եմ՝ նրա հուղարկավորությունն էլ կվերածվի ցույցի»,-ասաց նա։

Մեր հարցին՝ իր կերպարը կմնա՞ պատմության մեջ, Սեւադան ասաց, որ չի կարծում, որ որպես անձնավարություն մնա, բայց երեւույթն անշուշտ կմնա․ «Ինքը սովորական քաղաքացի էր, որը չի էլ մտածել, որ արածը մեծ քայլ է, բայց արածը կերպարի նման մնաց, նման կերպար պետք էր ժողովրդին։ Շատերին կարողացան սեւացնել, ասում էին, որ ՊՊԾ-ն գրավողները սխալ են արել, կամ չպետք է հանձնվեին, կարողացան Սասնա ծռերի կերպարը սեւացնել, բայց միակ լուսավոր կերպարը Հաց բերողն էր, նրա մահը ինչքան էլ ցավալի է, բայց շատ սիմվոլիկ է»։

Մեր հարցին՝ իր մահը իշխանությունների մեղքո՞վ է, թե կա՞ նաեւ ՀՀ քաղաքացիների պատասխանատվության բաժինը, մեր զրուցակիցն ասաց․ «Ինչ-որ կատարվում է ՀՀ-ում, բոլորս միահավասար պատասխանատու ենք, ամեն մեկս էլ մեղավոր ենք մեր անտարբերությամբ, մի կողմ քաշված լինելով»:

Ի դեպ, այս պահին Երեւանում բողոքի ակցիա է ընթանում Արթուր, Հաց բերող վանկարկումներով։

Սեդա Ղուկասյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: