Ջրառատի միջադեպից տուժել է Լեւոն Երանոսյանի եղբայրը. մանրամասներ

Mar 13, 2017 Comments Off on Ջրառատի միջադեպից տուժել է Լեւոն Երանոսյանի եղբայրը. մանրամասներ

Արդեն տեղեկացրել էինք, որ երեկ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում ՕՐՕ դաշինքի նախընտրական հանդիպումից հետո միջադեպ էր գրանցվել: Միջադեպի հետեւանքով բերման էին ենթարկվել դաշինքի համակիրները, իսկ Ոստիկանության պետի տեղկալ Լեւոն Երանոսյանի եղբայրը՝ Լեռնիկ Երանոսյանը, փակ գանգուղեղային տրավմա վնասվածքով տեղափոխվել է Նաիրի ԲԿ: Մեզ հետ զրույցում ԲԿ-ի տնօրեն Անատոլի Գնունին հայտնեց, որ Երանոսյանի վիճակը կայուն է, վերջինս ԲԿ-ի նյարդաբանական բաժանմունքում է՝ բժիշկների հսկողության տակ: Հիշեցնենք, որ մեզ հետ զրույցում դաշինքի համակիր Ազատ Արշակյանը հայտնել էր, որ Լեւոն Երանոսյանի փեսան եւ եղբայրը ծեծի էին ենթարկել ՕՐՕ-ի մի քանի անդամի: Այս գործով դեպքի մանրամասները Քննչական կոմիտեի վարույթում են:

Սեդա Ղուկասյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: