«Կիսով չափ հղի չեն լինում». Եղիշե Պետրոսյանը` Ռեինկարնացիային

Mar 10, 2017 Comments Off on «Կիսով չափ հղի չեն լինում». Եղիշե Պետրոսյանը` Ռեինկարնացիային

Երաժիշտ Եղիշե Պետրոսյանը նորմալ է վերաբերվում այն հանգամանքին, որ Ռեինկարնացիա խումբը ՀՀԿ-ի քարոզչական երգն է կատարել:

Այս մասին hayeli.amի հետ զրույցում ասաց երաժիշտը. «Եթե համակրում են ՀՀԿ-ին, լավ են անում, անկախ նրանից ես եւ դուք սիրում ենք ՀՀԿին, թե ոչ»:

Ինչ վերաբերում է մեր այն դիտարկմանը, որ վերջիններս հայտարարում են, որ երգը քարոզչական չէ, երաժիշտն ասաց. «Այ էդտեղ իրենք չարաչար սխալվում են, չի կարելի կիսով չափ հղի լինել: Եթե վճարվել են, համաձայնություն տվել են, թող շղարշ չանեն հետը պախկվեն: Թող պարզ ասեն փող ենք վերցրել, արել ենք, լավ ենք արել կամ համակրում ենք»:

Դիտարկմանը, որ խումբը հայտարարել է, որ համաձայնել են, քանի որ իրենց համերգի համար լավ տեխնիկա են ապահովել, դուք ի՞նչ պայմանով կհամաձայնեք երգել ՀՀԿի համար, երաժիշտն ասաց. «Գիտեք, մարդիկ շատ տարբեր են իրենց սկզբունքներով, այնպես չէ, որ ես նոր պետք է նման բաների հանդիպեմ: Կենսագրություն եմ անցել, եւ նման բաներ շատ են եղել, բայց կիսով չափ հղի չենք եղել»:

Ի դեպ, երաժիշտը ներկա էր Ելք դաշինքի նախընտրական հանդիպմանը, մեր ճշտող հարցին կարելի է Ելքի համալիր համարել, մեր զրուցակիցը համաձայնեց`հավելելով, որ բոլոր կուսակցություններում էլ ընկերներ ունի:

Սեդա Ղուկասյան

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: