Կոչ նախագահից. ճնշում գործադրել Ադրբեջանի վրա պատերազմը կանխելու համար

Mar 08, 2017 Comments Off on Կոչ նախագահից. ճնշում գործադրել Ադրբեջանի վրա պատերազմը կանխելու համար

«Միջազգային ուժերը պետք է  ճնշում գործադրեն  Ադրբեջանի վրա Լեռնային Ղարաբաղում լայնամասշտաբ պատերազմը կանխելու համար՝ մեղադրելով իր ազգի ոխերիմ թշնամուն ռազմական «շանտաժի» մեջ:Իմ կարծիքով, միևնույն է, վտանգը մշտապես առկա է, և առկա է լինելու այնքան ժամանակ, որքան Ադրբեջանը չհամոզվի, որ, իրոք, Լեռնային Ղարաբաղի խնդիրը չունի ռազմական լուծում», –  «Ֆրանս Պրեսին» տված հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախագահը մտավախություն է հայտնել, որ տասնամյակներ շարունակ տևող Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը նորից կարող է սրվել՝ ընդգծելով, որ այն էլ ավելի է սաստկացել՝ անցած ապրիլին ամբողջ շփման գծի երկայնքով անկանոն կրակոցներ իրականացնելուց հետո, որը 1994 թվականի զինադադարից ի վեր ամենավտանգավոր բռնությունն էր:

Մոսկվայի միջնորդությամբ իրականացված հրադադարը հանդարտեցրեց արյունահեղությունը մի քանի օրով, բայց Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի երկարաժամկետ միջնորդներն այդ դեպքերից ի վեր պայքարում են, որպեսզի վերականգնեն ընդհատված խաղաղ գործընթացը:

Սերժ Սարգսյանը մեղադրել է իր ադրբեջանցի գործընկերոջը՝ Իլհամ Ալիևին, յուրաքանչյուր առաջընթացը ձախողելու մեջ.«Բայց ես ասում եմ, դա փոխզիջում չէ, դա շանտաժ է: Ասում է՝ չէ, սա փոխզիջում է: Իրենց փոխզիջումը այն է, որ եթե մենք ընդունենք իրենց բոլոր պահանջները, ապա իրենք ռազմական գործողություններ չեն վերսկսի Լեռնային Ղարաբաղի դեմ»:

Կոչ եմ  անում Փարիզին, Մոսկվային և Վաշինգտոնին «ցույց տալ կամ գոնե թվարկել այն հետևանքները կողմերից մեկի համար, ով կնախաձեռնի ռազմական գործողություն, և սա շատ ավելի կարող է սթափեցնել»,ասել է նա:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: