Լոռու մարզպետը «արխային» է

Feb 04, 2017 Comments Off on Լոռու մարզպետը «արխային» է

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն այն  կարծիքին է, որ վանաձորյան ավագանուն բոյկոտային իրավիճակը կարող է շարունակվել մինչեւ «օրենքով սահմանված ժամկետը»:

«Այնտեղ խոսքը հստակ ժամկետների մասին է գնում, որ ավագանու նիստերը չկայանան, օրենքով ինչ քայլեր են ձեռնարկվելու, իսկ այս պարագայում վստահ եմ, որ ապրիլյան ընտրություններից հետո ամեն ինչ իր հունի մեջ կընկնի։ Այս պահի դչրությամբ բացի այն, որ ավագանու նիստերը չեն կայանում, մնացած բոլոր հարցերի վերաբերյալ քաղաքապետարանում նորմալ աշխատանքային ընթացք է»,-Hayeli.am-ի հետ զրույցում ասաց Նալբանդյանը։

Դիտարկմանը, որ կարծիք կա, ըստ որի կառավարությունը մերժել է ընդդիմության առաջարկը՝ ավագանին լուծարելու պահանջով, որպեսզի ընտրությունների շեմին հանրապետության երրորդ քաղաքը չզիջի ընդդիմությանը, Նալբանդյանը չհամաձայնեց․

«Կառավարությունը մերժել է օրենքով սահմանված կարգով  եւ այնտեղ հստակ մերժման աղբյուրը կա, վստահ եմ, որ ընդդիմությունն էլ շատ լավ տեղյակ էր օրենքը ինչ է պահնաջում նման դեպքերում, ուղղակի որպեսզի հերթական անգամ հիշեցնեն, որ բոյկոտում են նիստերը, դիմել էին կառավարությանը՝ շատ լավ իմանալով, թե օրենքով սահմանված ինչ պատասխան է լինելու»,-ասաց մարզպետը։

Հիշեցնենք, որ հունվարի 11-ին Վանաձորի ավագանու ընդդիմադիր խմբակցություննեըը՝ Լուսավոր Հայաստանը, Բարգավաճ Հայաստանը եւ Հայկական վերածնունդը դիմել էին Կառավարությանը՝ ավագանին լուծարելու պահանջով, սակայն մերժվել։

Սեդա Ղուկասյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: