Իշխան Զաքարյանը վաղ առավոտից «կանյաչնիում» էր

Jan 19, 2017 Comments Off on Իշխան Զաքարյանը վաղ առավոտից «կանյաչնիում» էր

Երեկ տեղեկացրել էինք,որ մեր տեղեկություններով Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը հանդիպել է նախագահ Սերժ Սարգսյանի հետ՝  տեղեկացնելով ԲՀԿ վերադառնալու եւ պաշտոնից ազատվելու իր որոշման մասին: Դրանից առաջ էլ նա հանդիպել է Գագիկ Ծառուկյանի հետ, քննարկել անելիքների մասին ու որոշվել է, որ Զաքարյանը կղեկավարի ԲՀԿ նախընտրական շտաբը: Տեղեկացրել էինք,որ այսօրվանից Իշխան Զաքարյանը կմեկնի արձակուրդ եւ հավանաբար էլ չի վերադառնա:

Եվ իրականում այսօրվանից նա վերահսկիչ պալատում աշխատանքի չի ներկայացել ,փոխարենը վաղ առավոտից եղել է  «կանյաչնիում» և սկսել նախընտրական շտաբում իր աշխատանքները:

Հիշեցնենք,որ Իշխան Զաքարյանը 2007 թվականի խորհրդարանական ընտրություններում ներկայացված է եղել ԲՀԿ համամասնական ցուցակում՝ ընտրվելով ԱԺ չորրորդ գումարման պատգամավոր։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: