Հովիկ Աբրահամյանն անսպասելի մեկնել է

Jan 19, 2017 Comments Off on Հովիկ Աբրահամյանն անսպասելի մեկնել է

Հովիկ Աբրահամյանը անսպասելի մեկնել է ՝ ուղղությունը Մոսկվա: Տեղեկություններ կան, որ նախկին վարչապետի մոսկովյան այցը քաղաքական դիրքի, տեղի ու դերի ճշգրտման նպատակ է հետապնդում: Մեր տեղեկություններով նա այս նպատակով հանդիպումներ կունենա մի շարք պաշտոնյաների հետ: Գաղտնիք չէ, որ վարչապետի պաշտոնից ազատվելուց հետո Հովիկ Արգամիչի դիրքերը խարխլվել են հարազատ կուսակցությունում: Հետաքրքրական  է, որ հունվարի 19-ին տեղի կունենա ՀՀԿ ԳՄ առաջին նիստը, որի ժամանակ պետք է քննարկվեն նախընտրական կարեւորագույն հարցեր, իսկ Աբրահամյանը, փաստորեն, ներկա չի լինի:

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: