Վեհափառի շռայլությունն ու Սամվել Կարապետյանի զարմանքը

Jan 19, 2017 Comments Off on Վեհափառի շռայլությունն ու Սամվել Կարապետյանի զարմանքը

Վերջին տարիներին Ամենայն հայոց կաթողիկոսության աթոռանիստում մեծ մասշտաբով վերանորոգման, կառուցապատման աշխատանքներ են իրականացվում։ Մեզ տեղեկություններ են հասել, որ ահռելի մեծ գումարներ են ծախսվել այդ աշխատանքների համար, որոնք բնականաբար իրականացել են բարերարների միջոցներով։ Մոտավոր հաշվարկներով 17-18 միլիոն դոլար է ծախսվել։ Ռուսաստանաբնակ գործարար միլիարդատեր Սամվել Կարապետյանը նույնպես մեկենասների շարքում է, տեղեկություններ կան, որ վերջինիս պես մեծահարուստը նույնիսկ զարմացել է այն աստղաբաշխական թվերից, որոնք հատկացվել են կաթողիկոսարանի արդիականացման ատրիբուտիկաների վրա։ Սամվել Կարապետյանը ներկայացված ցուցակի մասին քննարկել է որոշ շրջանակներում։

Սոնա Դավթյան

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: