Շոյգուի աջակցությամբ

Jan 19, 2017 Comments Off on Շոյգուի աջակցությամբ

Երեկ գործարար Գագիկ Ծառուկյանը հայտարարեց մեծ քաղաքականություն վերադարձի մասին` հիմնավորելով, որ չի կարող անտարբեր մնալ երկրում առկա իրավիճակի նկատմամբ: Նա ասաց, որ լայն դաշինքով է մասնակցելու ընտրություններին: Արդյոք դա նշանակում է, որ ԲՀԿ-ից դուրս եկած գործիչներն էլ կվերադառնան:

Երեկ մենք գրել էինք, որ մի քանի օր առաջ հանդիպել են Գագիկ Ծառուկյանն ու  հայտնի դարձած ընդդիմադիր դաշինքը կազմող ուժերի ղեկավարները՝ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, Համախմբում կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը, Վիկտոր Դալլաքյանը՝ Երրորդ հանրապետություն կուսակցության նախագահ եւ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Գասպարի Սարգսյանը:

Քննարկել են ընտրություններին համատեղ մասնակցության հարցը, ընդ որում  Օհանյան-Դալլաքյան-Օսկանյան-Սարգսյան կողմը ցանկացած պայմանով դաշինք կազմելու շահագրգռվածություն է ցուցաբերել:

Հետաքրքիր է, թե ինչ աջակցություն ունեն վերոնշյալ ուժերից մի քանիսը:

Հայտնի է դարձել,որ Վարդան Օսկանյանը ֆինանսավորվում է ԱՄՆ-ից, իսկ Սեյրան Օհանյանին աջակցում է  Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Աջակցություն կա նաև Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի կողմից:

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: