Առաջիկայում պարզ կլինի՝ որ քաղաքական ուժերի հետ կգնանք պայքարի․ ԲՀԿ խմբակցության քարտուղար

Jan 18, 2017 2 Comments

ԲՀԿ խմբակցության  քարտուղար Վահե Էնֆիաջյանը չի հստակեցնում՝ Գագիկ Ծառուկյանը վերադառնալու է ԲՀԿ, թե՞ ոչ։

«Գագիկ Ծառուկյանի հայտարարության մեջ ամեն ինչ ասված է»,-Hayeli.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը։ Մեր դիտարկմանը, որ  Ծառուկյանն ասել էր, որ իրեն վերադառնալ խնդրել են անեւ ԲՀԿ-ական պատգամավորները, արդյոք այն ենթադրո՞ւմ է, որ Ծառուկյանը ԲՀԿ է վերադառնալու, Էնֆիաջյանը պատասխանեց․

«Գագիկ Ծառուկյանի խոսքում հստակ ասված է, որ պետք է մեծ կոնսոլիդիացիայի գնա,  ամեն ինչ առաջիկայում պարզ կլինի, թե որ քաղաքական, հասարակական ուժերի հետ միասին  կգնանք պայքարի ու մրցակցության»։

Հիշեցնենք, որ դեռ տարեվերջին մամուլում տեղեկություններ կային, որ Գագիկ Ծառուկյանի վերադարձի դեպքում վերջինս գլխավորելու է ԲՀԿ քաղաքական խորհուրդը։ Կա նաեւ տեսակետ, որ «Միասնություն» շարժումը, որի կազմում է նաեւ Գագիկ Ծառուկյանի նախկին մամուլի խոսնակ  Խաչիկ Գալստյանը, ստեղծվել է Ծառուկյանի շեշտած լայն կոնսոլիդացիան ապահովելու համար։

Գագիկ Ծառուկյանն այսօրվա իր հայտարարությամբ շեշտել է խորհրդարանական ընտրություններում լայն դաշինք ձեւավորելու անհրաշետության մասին։

Սեդա Ղուկասյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց

2 Անդրադարձ “Առաջիկայում պարզ կլինի՝ որ քաղաքական ուժերի հետ կգնանք պայքարի․ ԲՀԿ խմբակցության քարտուղար” հրապարակմանը