Վրաստանի նախագահի աշխատակազմից մեկնաբանել են նախագահի փեսայի վրա հարձակումը

Jan 12, 2017 Չի մեկնաբանվել

Թբիլիսիում գիշերը վիրավորվել էր Վրաստանի նախագահի փեսան՝ Մինդիա Գոգոչուրին:Նախօրեին վրացական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Գեորգի Մարգվելաշվիլիի փեսային ու նրա ընկերոջը վիրավորել էին Թբիլիսիի կենտրոնում։ Նրանց հոսպիտալացրել էին, որտեղ Գոգոչուրիի ոտքը վիրահատվել էր։

նախագահի խոսնակ Էկա Մեշվելաձեն հույս է հայտնել, որ կատարվածն արդյունավետ կերպով կհետաքննեն: Այս մասին գրում է Newsgeorgia.ge-ն:

«Շատ վատ է, երբ հարձակվում են երիտասարդների վրա։ Հետաքննություն է ընթանում: Սպասում ենք դրա ավարտին»,-ասել է նա:

Կատարվածի մանրամասները դեռ հայտնի չեն։ Գոգոչուրին Մաշո Չիչուայի՝ Մարգվելաշվիլիի խորթ աղջկա ամուսինն է։

Միջազգային
Անդրադարձներ չկան to “Վրաստանի նախագահի աշխատակազմից մեկնաբանել են նախագահի փեսայի վրա հարձակումը”

Մեկնաբանել