Վարչապետ. առաջնահերթ պետք է լուծել

Jan 12, 2017 Comments Off on Վարչապետ. առաջնահերթ պետք է լուծել

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստի ընթացքում հանձնարարականներ տվեց կրթության և գիտության ու տարածքային կառավարման և զարգացման նախարարներին, մարզպետներին և Երևանի քաղաքապետին հանձնարարել է ուսումնասիրել դպրոցների շենքային պայմանները, որպեսզի կարողանան երեխաների կրթական գործընթացը կազմակերպել նորմալ պայմաններում: Վերջինը նշել, որ առաջնահերթ պետք է լուծել Արթիկի թիվ 4 հիմնական դպրոցի անմարդկային պայմանների հարցը:

«Արթիկում մենք օպտիմալացնելու և նորմալ պայմաններ ստեղծելու հնարավորություններ ունենք, համենայն դեպս, այդպես է զեկուցվել, որովհետև թերբեռնված են մյուս դպրոցները, ունենք դպրոց, որի պայմանները ոչ բարվոք են»,- ասաց Կարեն Կարապետյանը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: