Գաիաշվիլու մարտահրավերը Կարեն Կարապետյանին ու Արտակ Շաբոյանին

Dec 02, 2016 Comments Off on Գաիաշվիլու մարտահրավերը Կարեն Կարապետյանին ու Արտակ Շաբոյանին

 

 Մոտ մեկ տարի առաջ հայկական ավիաշուկա մուտք գործելու մասին հայտարարած Արմենիա ավիաընկերության ղեկավարությունը դեկտեմբերի 1-ին մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Հայաստանի ավիաշուկայում տիրում է հանցավոր մրցակցություն : Ավիաընկերության բաժնետեր Թամազ Գաիաշվիլին հայտարարել է, որ մեկ տարվա ընթացքում «Արմենիա» ավիաընկերությունը բազմաթիվ խնդիրներ է ունեցել, և բազմաթիվ թռիչքներ, որոնք նախապես պլանավորվել են, չի իրականացվել: «Մենք ցանկացել ենք թռիչքներ իրականացնել դեպի Թել Ավիվ, Դուբայ և մի քանի այլ ուղղություններով, սակայն թույլտվություն չենք ստացել: Սակայն աշխատում ենք դեպի եվրոպական երկրներ չվերթներ իրականացնելու ուղղությամբ, մասնավորապես՝ Լոնդոն, Բրյուսել, Պրահա: Այսօրվա դրությամբ էլ դեպի Ռուսաստան մի շարք չվերթներ դադարեցվել են ոչ հավասար մրցակցային պայմանների պատճառով»,-նշել է Գաիաշվիլին:
«Արմենիա» ընկերության բաժնետեր, փոխտնօրեն Ռոբերտ Օգանեսյանն էլ մանրամասնել է, որ   դադարեցվել են դեպի Ռուսաստան մի շարք չվերթներ՝ օրինակ` Երևան-Մոսկվա չվերթ այս պահի դրությամբ չի իրականացվում, սակայն դեկտեմբերի 24-ից կվերականգնվեն ամենօրյա չվերթները Երևան-Մոսկվա-Երևան ուղղությամբ, շարունակվում են չարտերային չվերթներ իրականացնել դեպի Թեհրան:

Օգանեսյանի խոսքով՝ գործի է դրվում  ոչ հավասար գնային քաղաքականություն  «Արմենիա» ընկերության և մյուս ավիափոխադրողների նկատմամբ. «Գները բացարձակապես տարբեր են ազգային փոխադրողի և ռուսական ընկերության համար: Օրինակ, եթե նավիգացիան 200 դոլար է ռուսական ավիափոխադրողի համար, ապա մեզ համար այն 500 դոլար է, կան ծառայություններ, որոնց համար ռուսական ավիափոխադրողը վճարում է 50 դոլար, իսկ մենք՝ 700»,-նշել է  Օգանեսյանը:
Որպես հավելում Գաիաշվիլին էլ նշել է, որ իրենք հավասար մրցակցությունից չեն վախենում, և առաջիկայում պլանավորում են հանդիպում ունենալ նոր կառավարության հետ։

Գաիաշվիլու հայտարարությունները լուրջ մարտահրավեր են՝ ուղղված  կառավարման նոր մշակույթի մասին անընդհատ խոսող վարչապետ Կարեն Կարապետյանին և ՌԴ-ում հայկական ընկերությունների պաշտպանության մասին վերջերս ամպագոռգոռ հայտարարություններով աչքի ընկած ՏՄՊՊՀ նախագահ Արտալ Շաբոյանին:

Հայաստանում ավիացիոն շուկան միշտ էլ հանցավոր է եղել. սա հայտնի փաստ է: Բայց, երբ երկու տարի առաջ հայտարավեց բաց երկնքի քաղաքականության մասին,  հույս արթանացավ, թե մեզ մոտ ևս ինչ-որ  բան գուցե փոխվի: Ժամանակը ցույց տվեց, որ դա ընդամենը հույս էր, որովհետև հայկական ավիաշուկայում նկատելի է միայն ռուսական ավիաընկերությունների առաջընթացը:

Գաիաշվիլիու  առաջիկա հանդիպումը կառավարությունում ճակատրագրական կարող է լինել հայկական նոր կառավրության դիմակը պատռելու տեսանկյունից:  Բոլորի համար խաղի հավասար կանոների լոզունգի հեղինակները պարտավոր են բացատրություն տալ՝ այս ի՞նչէ  կատարվում Հայաստանի երկնքում:

Դավիթ Մանուկյան

 

 

 

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: