Իրաքի զորքերը հյուսիսից մոտեցել են Մոսուլին

Oct 23, 2016 Comments Off on Իրաքի զորքերը հյուսիսից մոտեցել են Մոսուլին

Իրաքի կառավարական զորքերը մտել են Մոսուլի հյուսիսային ծայրամասի մոտ գտնվող վերջին բնակավայր: As Sumaria հեռուստաալիքի հաղորդմամբ՝ բանակային ստորաբաժանումները գրոհել են Մոսուլից 5 կմ հեռու գտնվող Թել-Քայֆ քաղաքը:

Հեռուստաալիքի հաղորդմամբ՝ կառավարական զորքերին հաջողվել է 2 թաղամաս գրավել և այնտեղ Իրաքի դրոշը բարձրացնել: Հաղորդվում է նաև, որ Թել-Քայֆի ուղղությամբ ավիահարվածի արդյունքում ոչնչացվել է Մոսուլում ծայրահեղականների ղեկավարի տեղակալը:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: