Խոշոր ավտովթար Երասխի ճանապարհին. բախվել են Range Rover-ն ու Москвич-ը

Aug 24, 2016 Comments Off on Խոշոր ավտովթար Երասխի ճանապարհին. բախվել են Range Rover-ն ու Москвич-ը

Այսօր` օգոստոսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:50-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 70-րդ կմ հատվածում բախվել են ИЖ 2141 մակնիշի 34 DT 276 համարանիշի և Range Rover մանկիշի 017 ԼԼ 01 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն: Բախման հետևանքով ИЖ 2141-ի մարտկոցը ավտոմեքենայից պոկվել և մոտ 60 մետր շպրտվելով՝ հարվածել է Hyundai մակնիշի 34 CT 979 համարաիշի ավտոմեքենայի թափքին և դիմապակուն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Սասուն Զոհրաբյանի գլխավորւթյամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Range Rover-ը պատկանում է Կապի և տրանսպորտի նախարարության Մեղրիի Ճանշինին և սպասարկում է Ճանշինի պետ Ազատ Գասպարյանին, ով, ի դեպ՝ համարվում է իր գործին նվիրյալ և երբևիցե չի թերացել իր կատարած աշխատանքներում, այդ թվում՝ ճանապարհների ձնահեռացման աշխատանքներում և նրա կատարած գործողությունների շնորհիվ է, որ ձմռան ամենաբուք եղանակներին Մեղրիում ճանապարհները եղել են անցանելի:

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: