Արտակարգ դեպք Կոտայքի մարզում

Aug 16, 2016 Comments Off on Արտակարգ դեպք Կոտայքի մարզում

Այսօր՝ օգոստոսի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Թեղենիք գյուղի բնակիչ, 54-ամյա Դավիթ Մանուկյանը կարողացել է վնասազերծել գյուղում հայտնված գիշատիչ գայլին։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Ո՞ւմ էինք մի կտոր հաց տվել, որ Աստված դեմներս բերեց։ Գազազած մի քանի գայլեր հայտնվել էին ոչխարի հոտի մեջ ու չգիտեինք՝ ինչ անեինք։ Մատղաշ էրեխեն շխուրը հասցրեց Դավիթին, ու բախտներս բերեց՝ Դավիթը տան էր։ Որսկան ախպոր նման զենքն առավ ու 2 կրակոցով գելերից մեկին կարողացավ վնասազերծել, իսկ 3-ը փախան»։ Գյուղացիներն ասում էին նաև, որ գյուղում միշտ էլ գելը իր սև գործն անում է, ու մի քանի անգամ թե Դավիթը, թե մի քանի գյուղացիներ կարողացել են գելերի դեմն առնել, թե չէ, եթե տղերքը չվնասազերծեն գելին, ապա, ոնց որ հին ժամանակներում էր՝ գելերը մի իսկական սպանդ էին անելու գյուղում՝ սատկացնելով ոչ միայն ոչխարներ ու գառներ, այլև խոշոր եղջերավոր անասուններ։ Բնապահպանության նախարարությունը ամեն մի գայլի վնասազերծման համար բնակչին տրամադրում է կառավարության կողմից հաստատված 100 հազար դրամը, ու հիմա մնում է՝ բնապահպանության նախարարությունն իր խոստմանը հավատարիմ՝ կատարի վճարումը։

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: