Այդ դեպքում Սերժ Սարգսյանն էլ կունենար իր հարգանքը

Jul 29, 2016 Comments Off on Այդ դեպքում Սերժ Սարգսյանն էլ կունենար իր հարգանքը

Հարցազրույց լրագրող, ազատամարտիկ Սուրեն Սարգսյանի հետ։

-Պարոն Սարգսյանը, «Սասնա ծռերի» եւ իշխանությունների միջնորդավորված բանակցություններին լավատեղյակ անձ կասե՞ք ինչու դրանք կասեցվեցին եւ ինչ հանգուցալուծում եք հիմա տեսնում։

-Իսկզբանե իմանալով այդ իրավիճակի մասին՝ ես, Վահան Բադասյանը, գեներալ Վիտալի Բաղդասարյանը որոշեցինք, որ պետք է բանակցել եւ նվազագույնի հասցնել արյունահեղության հավանականությունը։Այսպիսի միտք ունեինք.եղածը բոլորիս համար ցավ է, բայց կա հնարավորություն, որ երկրի նախագահը «լեգիտիմություն» ստանա վերջապես ու իրեն նախագահ զգա։ Եւ ինչ առաջարկեցինք, առաջարկեցինք, որ նախ իջիր քո պատվանդանից ու ժողովրդին խոստովանիր, որ, այո, իմ մեղքն էլ կա, սխալ արդարադատություն է եղել, որովհետեւ ինչո՞ւ պիտի ասենք Կյուրեղյան Հայկին պլաստմասե ատրճանակի համար 9 տարի նստացնեին։ Սա որեւէ տրամաբանության մեջ չի տեղավորվում։ Ինչպես նաեւ խոստովանես, որ այդ ամենը քո շնորհիվ է, բաց թողնես բոլոր քաղբանտարկյալներին.Ժիրոյին նստացրել են, ասում են երկու հոգու մոտ զենք են բռնել, ասում են՝ «երկու հոգին ուր են»,պատասխանում են՝ «քաղաքում չեն», եթե քաղաքում չեն, ազնիվ խոսքով մարդ եք նստացնո՞ւմ։ Այսինքն՝ կարող էր նման հայտարարություն անել, տղաներին էլ ասեր՝ վաստակ ունեցող տղերք եք, ինչ արել արել եք, փոխհրաձգության արդյունքում ով մեղավոր է եղել, թող դատապարտվի, մյուսներդ գնացեք տուն ու ամենակարեւորը, դիմել ժողովրդին, ասել, որ ուզում եմ երկիրը կառուցել։ Թող ուժային նախարարներին՝ Վովա Գասպարյանին, Սեյրան Օհանյանին փոխեր, թարմացներ, մարդկանց պահանջներին ընդառաջ գնար։ Մեր առաջարկությունը ուղղված նախագահին այսպիսին էր, որը Վիտալի Բալասանյանի ձեռամբ ուղարկեցինք։ Բայց թե հետո ինչ եղավ, տեսաք բոլորդ, դրանից հետո մենք Վիտալիին չենք տեսել, ես չգիտեմ ինչու փոխվեց վիճակը, ներկայացրել է այդ առաջարկությունը, չեմ էլ ուզում քննադատել։ Այդ իրավիճակներից դուք տեղյակ եք։

-Իսկ այդ առաջարկությունը Ձերն էր, թե՞ «Սասնա ծռերինը»։

-Մենք ուզում էինք, վստահ էինք, որ նմանատիպ առաջարկություններով հնարավոր էր լեզու գտնել։ Այդ դեպքում Սերժ Սարգսյանն էլ կունենար իր հարգանքը որպես նախագահ, եւ տղերքն էլ տրամաբանության մեջ կհասկանային, որ էս մարդն ուզում է երկրում բան փոխել։ Ցավոք սրտի իրավիճակը ցույց է տալիս, որ կարծես թե երկու կողմն էլ ու հատկապես՝ իշխանական, որը մեղքի բաժին ունի, որ պատերազմ անցած տղան զենք է վերցրել, որ Կյուրեղյանի եղբայրները զենք են վերցել։ Թվում էր, որ պիտի ընդառաջ գնար այս իրավիճակին, բայց ապարդյուն, մեր ներկայացրած առաջարկների մասին խոսք չեղավ, եղավ այն, ինչ տեսաք, Վահան Բադասյանը նույնպես գնաց Արցախ, չնայած պատրաստ է հարկ եղած դեպքում գալու, նստենք էդ վիճակը փոխենք։

-Իսկ տեղյա՞կ եք՝ հիմա բանակցություններ գնում են, թե ոչ, Աշոտ Մինասյանի անունն է հիշատակվում։

-Ես տեղյակ չեմ, իսկ եթե ընթանում էլ է դա բանակցություն չէ, հիմարություն է։ Ի՞նչ է նշանակում, Պավլիկը պայմանավորվում է, բերում է վիրավորին բժիշկներին հասցնի կրակում են, հետեւից վազում է տղան, տղային էլ են կրակում։ Մինչդեռ տղաները իրենց ասպետի պես պահեցին։ Հիմա էլ ԱԱԾ մի նախկին պաշտոնյա կա, որը թութքից տառապող ձայնով գոռում է, թե բժիշկներին գերի են վերցրել, իրականում ընդամենը վերահսկողություն է պետք եւ փորձում են բժիշկներին իրենց մոտ պահել։

-Իսկ ելքը ինչպես եք պատկերացնում՝ հաշվի առնելով, որ բազմահազարանոց երթեր են անցկացվում, ժողովուրդն է ոտքի կանգնել։

-Անկեղծ ասած, երկուստեք լուրջ վտանգ եմ տեսնում, նախ որ երկիրը կարող է քաոսի վերածվել, որը չգիտես, թե որ կողմին է ձեռք տալիս։ Դատելով իշխանությունների տխմար վարվելակերպից, կարծես իշխանությունները հատուկ ուզում են քաոս առաջացնել, տղաներն էլ իրենց հերթին չեն զիջում, ես շատ ցավում եմ, որ այդպես է։ Գնդակահարելով, նենգություն անելով խնդիրը չի լուծվում, իշխանությունը պիտի զգա մեղքի իր բաժինը։Ի դեպ, ասում էինք, որ եթե որպես նախագահ այդ քայլին գնաս, քո հրաժարականի հարցը գուցե դուրս գա, դուցե հնարավոր լինի տղաներին համոզել, իսկ հիմա անկառավարելի վիճակ է, ոստիկանությունն ու ԱԱԾ-ն շարունակում են իրենց տգետ ոճով գործեր սարքել, որ այդ մարդիկ նորկաման են, հանցագործ։

-Իսկ հարթակի խժդժություններն ինչով կբացատրեք, չէ՞ որ իսկզբանե հայտարարվում է, որ քաղաքական գործիչների միջամտություն չի թույլ տրվելու։

-Հարթակում այսօր հայտնվում են մարդիկ, ում համար ասում են Նիկոյալի ժամանակվա մարդիկ են, ցարի ժամանակվա «հայտնի» մարդիկ կային՝ ալբերտ բաղդասարյանները, Պարույր Հայրիկյան եւ այլք։ Իրականում հարթակում հավաքվածներից շատերը, բացառությամ մի երկուսի, եկել են «աչոկ» հավաքելու, իրենց շահը գտնելու։ Ես այստեղ լրջություն չեմ տեսնում, իսկ շարքային քաղաքացիներն անկեղծ մղումով են գնում, նրանց սիրտը ցավում է։

 

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: