«Սասնա ծռերի» վիրավորված անդամ Աշոտ Պետրոսյանը կալանավորվեց

Jul 26, 2016 Comments Off on «Սասնա ծռերի» վիրավորված անդամ Աշոտ Պետրոսյանը կալանավորվեց

Հուլիսի 26-ի գիշերը ժամը 2-ի սահմանում ոստիկանների եւ «Սասնա ծռերի» միջեւ տեղի ունեցած հրաձգության հետեւանքով «Սասնա Ծռերի» վիրավորված անդամ Աշոտ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել, դատարանը  քիչ առաջ որոշում կայացրեց նրա նկատմամբ խափանման միջոց ընտրել կալանավորումը: NEWS.am-ի հետ զրույցում  նրա պաշտպան Արայիկ Պապիկյանը նշեց, որ  ինքն  առավոտից ներգրավվել է որպես պաշտպան, սակայն, անհասկանալի պատճառներով Աշոտ Պետրոսյանին հանրային պաշտպան է տրամարդվել:

Աշոտ Պետրոսյանի դուստը՝ Տաթեւիկը, մեզ հետ զրույցում նշեց, որ Աշոտ Պետրոսյանը ցանկություն է հայտնել լինել դատարանում:

«Սասնա ծռեր» խմբավորման հայտարարության ՝ գիշերը ժամը 2-ի սահմաններում տարածքին հարակից ոստիկանական պատնեշից կրակ են բացել, որի արդյունքում ոտքերից վիրավորվել են Սասնա Ծռեր խմբի անդամներ Աշոտ Պետրոսյանը եւ Հովհաննես Հարությունյանը:

Ներկայումս երկու վիրավորները գտնվում են հիվանդանոցում եւ ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: