Թայվանում ավտոբուսի վթարի հետևանքով 26 մարդ է մահացել

Jul 19, 2016 Comments Off on Թայվանում ավտոբուսի վթարի հետևանքով 26 մարդ է մահացել

Թայվանի Թաոյուան քաղաքում ավտոբուսում բռնկված հրդեհի հետևանքով մահացել է առնվազն 26 մարդ: Ինչպես հաղորդում է BBC-­ն, ավտոբուսը դուրս է եկել միջքաղաքային մայրուղու երթևեկելի մասից և բախվել ճանապարհային արգելապատնեշին: Անմիջապես ուժեղ հրդեհ է բռնկվել: Ավտոբուսում գտնվում էին 24 զբոսաշրջիկներ, վարորդը և տեղացի զբոսաշրջավարը: Դեպքի առնչությամբ տեղական իշխանությունները քննություն են անցկացնում:

 

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: