Լավրովի գրաֆիկում բացակայում է Թուրքիայի ԱԳ նախարարի հետ հանդիպումը

Jun 23, 2016 Comments Off on Լավրովի գրաֆիկում բացակայում է Թուրքիայի ԱԳ նախարարի հետ հանդիպումը

RIA Novosti-ի փոխանցմամբ` ներկա պահին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի գրաֆիկում նշված չէ Թուրքիայի ԱԳ նախարարի հետ հանդիպում, ում պաշտոնապես հրավիրել են Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության երկրների ԱԳ նախարարների խորհրդի ժողովին, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Անցկացվող միջոցառման շրջանակներում տեղի կունենա նախարարների ընդհանուր հանդիպում: Դա սահմանված կարգ է նմանատիպ միջոցառումների համար: Ինչ-որ առանձին հանդիպում ռուս նախարարի գրաֆիկում դեռևս չկա, սակայն նորից կրկնում եմ, այդ գրաֆիկը դեռ կազմվում է»,- հայտարարել է նա:

Նա նաև լրագրողներին ուղարկել է թուրքական կողմի ներկայացուցիչների մոտ լրացուցիչ պարզաբանման համար:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: