Պերմյակովն ասել է, որ խղճում է Ավետիսյանների հարազատներին

Apr 29, 2016 Comments Off on Պերմյակովն ասել է, որ խղճում է Ավետիսյանների հարազատներին

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով դատական նիստին ամբաստանյալին հարցեր են ուղղել դատավորը, տուժողների իրավահաջորդների շահերի պաշտպանները և Պերմյակովի դատապաշտպանը:

«Արմենպրես»-ի թղթակիցը դատարանի դահլիճից ներկայացնում է տուժողների իրավահաջորդների փաստաբաններ Լուսինե Սահակյանի և Երեմ Սարգսյանի հարցերն ու դրանց Պերմյակովի տված պատասխանները:

-Հոգեբանական ինչպիսի՞ վիճակում ես:

-Նորմալ:

-«Օդնոկլասսնիկ»-ի սոցցանցի էջը քոնն է:

-Այո:

-Գրառումները նույնպե՞ս:

-Հնարավոր է նաև ուրիշն է արել:

-Ինչ-որ մեկին ապացուցելու բան ունե՞ս:

-Ոչ մեկին ոչ մի բան չունեմ ապացուցելու:

-Սպանվածների հարզատներին ասելիք ունե՞ս:

-Ասելու ոչ մի բան չունեմ:

-Մարդկանց խղճո՞ւմ ես:

-Այո:

-Ո՞ւմ ես հիմա խղճում:

-Ավետիսյանների հարազատներին:

-Գիտակցո՞ւմ ես, որ դուք եք նրանց այդ վիճակում դրել:

-Այո:

-Եթե հիմա քեզ այստեղից ազատ արձակեին, ի՞նչ կանեիր:

-Ես կասեի… բայց չեմ ասի:

-Եթե որևէ մեկը քեզ ասեր, որ ինչ-որ մեկը յոթ անձի է սպանել, ինչ կասեիր:

-Ես կասեի, որ խելագար է: Բայց պարկերացրեք ես այդպիսին չեմ:

-Զղջո՞ւմ ես:

-Այո ու դա չեմ ասում զուտ ասելու համար:

-Սատանիստական խմբավորման պատկանո՞ւմ ես:

-Ոչ:

-Ինչո՞ւ ես քմծիծաղ տալիս:

-Հարցն է ծիծաղելի:

-Դու գրառում ունես սատանայի նամակի հետ կապված:

-Գրառումն իմը չէ:

Հարցեր ուղղեցին նաև դատապաշտպան Էդուարդ Աղաջանյանը և դատավոր Հարություն Մովսիսյանը, դատական նիստում եզրափակվեց հարցեր ուղղելու փուլը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: