Հարց, որի պատասխանը պետք է ստանալ  միայն  Սերժ Սարգսյանից

Apr 30, 2016 Comments Off on Հարց, որի պատասխանը պետք է ստանալ  միայն  Սերժ Սարգսյանից

ՀՀ պաշտպանության նախարարը կհանդիպի տեխնոլոգիաների ոլորտի առաջատար մասնագետների հետ` նրանց հետ քննարկելու հայրենական ռազմարդյունաբերության ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների դերի վերաբերյալ հարցեր: Այս մասին Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է  Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Նրա խոսքով` ներկայիս պատերազմական գործողությունների ժամանակ մի քանի հրատապ խնդիրներ ի հայտ եկան, որոնց համար իրենք կարող են լուծումներ առաջարկել: Օրինակ` անօդաչու թռչող սարքերի հայտնաբերում, չեզոքացում, հարձակողական զինատեսակների ստեղծում, բանակի կառավարում, կապի հետախուզական միջոցների ստեղծում և այլն: Վարդանյանի տեղեկացմաբ` իրենք հանդես են եկել նախաձեռնությամբ՝ ՏՏ և ինժեներական ոլորտի երեք հարյուրից ավելի մասնագետներ ստեղծել են հասարակական խորհուրդ, որը պայմանականորեն կոչվում է  ռազմական տեխնոլոգիաների ուսումնասիրության ինստիտուտ: Նպատակն է ուսումնասիրել, թե բանակին տեխնոլոգիական աջակցություն ցուցաբերելու համար կոնկրետ ինչ է հարկավոր եւ ինչ նպատակով:700 ինժեներներ և 50 ընկերություններ պատրաստ են կամավոր հիմունքներով տեխնոլոգիաների ոլորտում օժանդակել բանակին, եթե, իհարկե, լինի հրաման:

«Պարզապես չգիտենք` որն է նպատակը: Երեկ մենք լսեցինք Արցախի նախագահ Բակո Սահակյանին: Այն որ տարածքներ չենք հանձնելու` հասկացանք, բայց մյուս ճանապարհն էլ հայտնի չէ, ցավոք, մենք հաղթելու հրաման չենք ստանում: Մարդիկ ոգևորված են, բայց ոգևորությունը կապված է նպատակի հետ: Ի՞նչ նպատակ ենք մենք դնում Ղարաբաղի հարցի հետ կապված, պարզ չէ »,- ասաց նա:

Վարդանյանի խոսքով` գործող բանակը գիտի` ինչ խնդիրներ կան, այսինքն` ավելի արդյունավետ մարտ վարելու համար ինչպիսի զինատեսակների կամ տեխնիկայի անհրաժեշտություն կա: Նա համոզված է, որ Հայաստանում մտավոր և այլ ռեսուրսներ կան ռազմարդյունաբերության զարգացման համար, և եթե ամեն ինչ ճիշտ կազմակերպվի, հնարավոր կլինի նաև որոշակի բաներ արտահանել և ֆինանսավորել ռազմարդյունաբերությունը, ինչպես, օրինակ, դա անում է Իսրայելը: «Այսօր Հայաստանում խնդիր կա գոնե ռազմարդյունաբերության ոլորտի մինիմալ բաներ արտադրել»,- նշեց Վարդանյանը: Մեր ճշտող հարցին՝ ինչ կարող է տալ ՏՏ ոլորտն ու ինժեներական միտքը բանակի սպառազինությանը, Կարեն Վարդանյանը արձագանքեց՝ ամեն ինչ, ինչ-որ ուզեք, ինչ հրաման որ ստանանք.<<Օրինակ, եթե մեր բանակին պետք են հարվածային զենքեր, ենթադրենք 100-200 կմ հեռավորությամբ հարվածելու համար: Ուրեմն, մեզ պետք է տրվի այդ հանձնարարականը, որ ստեղծենք այդ սպառազինությունը>>,- նշեց  նա: Կարեն Վարդանյանը տարօրինակ է համարում, որ պաշտպանությոն ոլորտի որոշ պատասխանատուներին մեղադրում են ասելով, թե իրենց պատրաստի արտադրանք չեն առաջարկում. <<Տեխնոլգիկան ոլորտում ոչ մի տեղ պատրաստի արտադրանք չեն ներկայացնում: Օրինակ՝ ԱՄՆ-ում էլ Բոինգի նման ընկերությունը  պատրաստի արտադրանք չի ներկայացնում: Նման բան չկա, որ Բոինգը ռակետ արատադրի, հետո այդ ռակետը գրկած տանի Պետնագոն՝ ասի՝ ռակետը բերել եմ, առեք: Սա   կարտոֆիլ  կամ  տուշոնկա  չի, նասկի չի, որ բերեմ ցույց տամ, ասեմ՝ առեք: Սա գիտահետազոտական  աշխատանք  է: Որևէ ընկերություն՝ կլինի գիտական, ՏՏ ոլորտի կամ այլ կարգի, առանց պետական հրամանի չի կարող զենք արտադրել: Եթե անգամ փորձի էլ՝ կգան ձեռքերը կոլորոեն կտանեն: »,- ասում է Վարդանյանը: Նրա խոսոքով՝ խորհրդային պետությունը ևս նույն  մոդելն է կիրառել. խնդիրները դրվել են բանակի առջև և զուգահեռաբար  մի քանի գիտահետազոտական ինստիտուներ աշխատել են այդ ուղղությամբ: Նրանց նախագծերն առանձին փորձարկվել են, հետո ընտրվել է լավագույնը: Կարեն Վարդանյանի խոսքով՝ բացի օրվա տակտիկական խնդիրների լուծումից,  պետք է նաև  երկարաժամկետ և միջնաժամկետ ծրագրեր ունենալ՝ ռազմարդյունաբերությունը  զարգացնելու, որեվհետև եթե մենք պատերազմող երկիր ենք, այլ ելք չկա:

Անդրադառնալով ՊՆ երեք բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնակությանը՝ Կ. Վարդանյանը  նշեց, որ դա ողջունելի է, սակայն պետք է այդ գործընթացի նկատմամբ շարունակական հետաքրքրություն ցուցաբերել:

Հարցին՝ թե արդյոք ռազմարդյուանբերության հայրենական  արտադրություն հիմնելու հարցում կլինի՞ համապատասխան քաղաքական որոշում՝ Կարեն Վարդանյանը դժվարացավ պատասխանել:<<Թող այդ հարցին պարոն Հակոբյանը պատասխանի>>,- դիմելով ասուլիսին ներկա մյուս բանախոսին՝ քաղտեխնալոգ Վիգեն Հակոբյանին,  նշեց Վարդանյանը: <<Դա այն հարցն է, որի պատասխանը պետք է ստանալ նախագահ Սերժ Սարգսյանից: Ավելի ցածր մակարդակով պատասխան այս հարցը չի պահանջում>>,- արձագանքեց Վիգեն Հակոբյանը՝ ավելացնելով, որ «Սերժ Սարգսյանի՝ շտապում ենք դանդաղ բանաձևն այլևս չի աշխատում. պետք է արագ շտապել:

Վիգեն Հակոբյանի խոսքով՝ քառօրյա պատերազմի օրերին բազմաթիվ լեգենդներ պայթեցին,  ի հայտ եկան կոռուպցիոն բազմաթիվ ռիսկեր և համակարգային թերություններ, շրջանառվեցին տեղեկություններ, որոնք պետական շահերից ելնելով՝ նախկինում չէին բարձրաձայնվում, թեպետ այդ մասին շատերը գիտեին: <<Մենք պետք է խոտովանենք, որ հասարակությունն էլ  մեղքի իր բաժինն ունի, որ  ժամանակին այդ հարցերի մասին առավել հետևողական չի բարձրաձայնել: Հայաստանում ռազմարդյունաբերական համալիրի խնդիրներ մասին բոլորը  կռահում էին, սակայն ընդունված չէր այս թերությունների մասին խոսել>>: Այս համատեքստում, ըստ քաղտեխնոլոգի, բավական հետաքրքրական է, որ հիմա  հապշտապ կերպով մարդկանց պաշտոններից հեռացնում են: Բայց եթե այլ հեռացումներ չլինեն և գործընթացն ավարտվի ընդամենը ազատումներով, կնշանակի  ռազմական այս երեք գործիչներն ուղղակի քավության նոխազներ էին:

 

Կարինե Սարիբեկյան

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: